Արտաքին 4 տարի առաջ - 17:19 23-09-2022

ԵՀ-ն հայտարարել Է անհատական հիման վրա ռուսաստանցիների մուտքը մերժելու իրավունքի մասին

Սահմանների մասին շենգենյան օրենսգիրքը նախատեսում Է երրորդ երկրների համար մուտքի մերժում, ելնելով ներքին անվտանգության եւ հասարակական կարգի նկատառումներից, սակայն նման հարցերը լուծվում են անհատական հիման վրա:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Եվրահանձնաժողովում՝ մեկնաբանելով Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Լեհաստանի կողմից տուրիստական այցագրեր ունեցող ՌԴ քաղաքացիների համար սահմանված մուտքի արգելքը Եվրամիության բոլոր երկրներ: Ընդ որում՝ գործակալության զրուցակիցը չի մեկնաբանել այն հարցը, թե համապատասխանում Է արդյոք Բալթիկայի երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ոչ ընտրողական, ընդհանուր արգելքը եվրոպական իրավունքին: Էստոնիան, Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը սեպտեմբերի 19-ից այս երկրներ Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքի արգելք են սահմանել, որոնց համար ԵՄ այցելելու նպատակը զբոսաշրջությունն Է, բիզնեսը, սպորտը կամ մշակույթը, որոնք ունեն Եվրամիության մյուս պետություններում տրված շենգենյան այցագրեր:

Օգոստոսի 18-ից Էստոնիան արգելել Է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը, որոնք ունեն Էստոնիայում տրված շենգենյան այցագիր, բայց ԵՄ-ի մյուս պետությունների այցագրերով մուտքը երկիր դեռ հնարավոր Է եղել: Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Դանիան, Բելգիան եւ Նիդեռլանդները դադարեցրել Է նաեւ ռուսաստանցիներից փաստաթղթեր ընդունել տուրիստական այցագրերի ձեւակերպման համար: «Սահմանների մասին շենգենյան օրենսգրքին համապատասխան, մուտքի արգելքը իրավաբանորեն հնարավոր Է անհատական հիման վրա՝ ելնելով ներքին անվտանգության եւ հասարակական կարգի նկատառումներից»,-ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Եվրահանձնաժողովի աղբյուրը:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Ձեզ գուցե հետաքրքրի