Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:56 21-09-2022

Դատարանների նախագահները դառնում են դատավորների շեֆ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարաններ: Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով նախատեսվում է նաեւ լիազորությունների շրջանակների ընդլայնում դատարանների նախագահների համար: Մասնավորապես, վերջիններիս լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետներին։ Ըստ հեղինակների՝ գործող կարգավորումները «թույլ չեն տալիս դատարանի նախագահին գործել առավել արդյունավետ, լինել օպերատիվ՝ տարբեր հարցերի լուծման պարագայում»:

Եւ օրինակ է բերվում` «չնայած այն հանգամանքին, որ դատարանի նախագահն առավել տեղյակ է դատարանի ամենօրյա պրակտիկայում առաջացող խնդիրների և տվյալ դատարանում դատավորների ծանրաբեռնվածության մասին, Դատական օրենսգրքով նա չունի մշտադիտարկման որևէ գործիք համապատասխան դատարանի դատավորների կողմից գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ»։

Նախագծի նպատակն է. «Դատարաննների նախագահներին վերապահել նոր՝ այնպիսի լիազորություններ, որոնք, առավել համահունչ լինելով նրա կարգավիճակին, առաջին հերթին կապահովեն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ, ինչպես նաև հաշվի առնելով Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածության հաղթահարման նպատակներով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների առանձնացման միջոցով ապահովել այդ դատարանների բնականոն գործունեությունը»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի