Ներքին 4 տարի առաջ - 17:49 20-09-2022

ԱԳՆ-ին 30 օր է պետք իմանալու համար, թե ինչ նամակներ է ուղարկել ՌԴ, ՀԱՊԿ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Oragir.news-ը օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ԱԳՆ, խնդրելով տրամադրել այն գրությունների կրկնօրինակները, որոնցով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանին և միջազգային կառույցներին դիմելու որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի գիշերը կայացած նիստում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Վարչապետի աշխատակազմիվ մեն պատասխանեցին, որ մեր հարցումն ուղարկել են ԱԳՆ։

Այսօր մենք ԱԳՆ-ից պատասխան ստացանք, հաշվի առնելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, մեր հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում։ Հետաքրքրկան է, թե ինչ լրացուցիչ աշխատանքներ պետք է կատարեն ԱԳՆ-ում, որ կետերով և ինչ բովանդակությամբ գրություններ են ուղարկել ՌԴ և միջազգային կառույցներին, միգուցե իրենք էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ գրություն են ուղարկել, թերևս կարելի է, միգուցե մեր ԱԳՆ-ն էլ իր հերթին է հարցումն ուղարկել Մոսկվա՝ հասկանալու, թե ՀՀ կառավարությունն ի վերջո, որ կետերով է դիմել և ինչ է ակնկալում ստանալ։

Միայն նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանը, որ նախկինում ԵՊՀ-ում «Ռեստարտ նախաձեռնության անդամ էր ու ԱԺ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արարտ Միրզոյանի օգնականը, հարցումներ էր գրում ԵՊՀ֊ին, ակնկալում էր, որ նույն օրը պիտի իրեն պատասխանեին։

Ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այս դեպքում էլ նախկին ընդդիմադիրներն ու գործող իշխանավորները շատ արագ մոռացության տվեցին սեփական սկզբունքները։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում