Ներքին 3 տարի առաջ - 16:51 13-09-2022

Այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. Թաթոյան


ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն ՀՀ կառավարությունը ևս կառուցվել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների նշանառության տակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Հենց այս գիշեր՝ սեպտեմբեր 13-ին ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են այդ ճանապարհը, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության մեքենա։

Այլընտրանքային ճանապարհը թիրախավորելով ու թույլ չտալով այն օգտագործել՝ ադրբեջանական զինված ծառայողները մտադրված հումանիտար ու մեկուսացման խնդիրներ են առաջացնում Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի, խաղաղ բնակիչների համար։

Սա այն ճանապարհն է, որը ՀՀ կառավարությունը սկսեց կառուցել Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների կողմից անօրինական արգելափակելուց հետո՝ ադրբեջանական զինծառայողներին հեռացնելու փոխարեն։

Ավելին, փոխվարչապետի, կառավարող խմբակցության պատգամավորների ու այլ պաշտոնյաների մակարդակով, հանուն սեփական քաղաքական ու անձնական շահերի, սկսվեց անպատասխանատու հայտարարությունների արշավ՝ հիմնավորելու համար, որ ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումը խնդիր չէ ու որ ճանապարհն անվտանգ է։

Այլընտրանքային ճանապարհը գովերգելու գործին միացել էր նաև Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ը՝ իր ռեպորտաժներով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում մենք հավաքագրել էինք բոլոր խնդիրները, որոնք առաջանալու էին այլընտրանքային այդ ճանապարհը շահագործելուց հետո։
Փաստերով հիմնավորել էի, որ չի կարելի կառուցել ադրբեջանական թիրախի ներքո գտնվող ճանապարհ, որ իրականում խնդիրը պետք է լիներ ադրբեջանական հանցավոր զինված տեղակայումները հեռացնելը, այլ ոչ թե նրանց թիրախավորման տակ ճանապարհ կառուցելը՝ առանց մտածելու անվտանգության մասին։
Այդ ժամանակ դեռ Կապանի համայնքապետարանը Կառավարությանն իրավացիորեն առաջարկել էր, որպես միջանկյալ լուծում, կառուցել այլ տեղով անցնող ճանապարհ (անձամբ անցել բոլոր այդ տեղանքներով), որը բավական անվտանգ էր ու ռեսուրսների առանձնապես ներդրում էլ չէր պահանջում, բայց Կառավարությունը մերժել էր այդ առաջարկը՝ առանց որևէ պատճառաբանության։
Հրապարակում եմ ամիսներ առաջ արված լուսանկարներ, որտեղ երևում է ադրբեջանական զինված անօրինական տեղակայումները, Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը և Կառավարության կողմից կառուցվող այլընտրանքային ճանապարհը։
Այս պահի դրությամբ հավաքված փաստերը նաև վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կապան համայնքի Ներքին հանդ, Շիկահող ու Սրաշեն գյուղերի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել