Արտաքին 4 տարի առաջ - 23:32 11-09-2022

70 տարեկանում մահացել է իսպանացի հայտնի գրող Խավիեր Մարիասը

Իսպանացի գրող Խավիեր Մարիասը կիրակի մահացել է 70 տարեկանում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Alfaguara հրատարակչությանը։

Մարիասը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում տառապում էր թոքաբորբից, հրապարակել է 16 վեպ, ներառյալ «Քո դեմքը վաղը» եռագրությունը, որը լույս է տեսել 2002-2007թթ.։

Նրա գրքերը թարգմանվել են 46 լեզուներով եւ վաճառվել մոտ 9 միլիոն տպաքանակով 56 երկրներում, նշել է Alfaguara-ն։
Թարգմանիչ, ինչպես նաեւ իսպանական El Pais թերթի մեկնաբան Մարիասը մի շարք մրցանակներ է ստացել իր աշխատանքի համար։ Անցած տարի նա ընտրվել էր բրիտանական Թագավորական գրական ընկերության անդամ՝ որպես գրող-միջազգայնագետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին