Արտաքին 4 տարի առաջ - 20:29 09-09-2022

Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը կավելացնի Ադրբեջանի հետ համագործակցությունը

Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, որը հիմնականում մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, կավելացնի իր ներկայությունն Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Գյորգյունը Բաքվում տեղի ունեցող ADEX-2022 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Գյորգյունը նշել է, որ Ադրբեջանում արդեն իսկ լայնորեն կիրառվում է իրենց արտադրած ռացիաներն ու այլ կապի միջոցները և ավելացրել. «Մենք ջանք են գործադրում, որ կապի միջոցներից բացի պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր ունեցած փորձը՝ էլեկտրական օպտիկայից մինչև ռադարներ, ինչպես նաև քաղաքացիական ոլորտում մեր առաջարկած լուծումները գրեթե ամբողջությամբ Ադրբեջանում էլ իրացնենք»:

Նա ավելացրել է, որ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հետաքրքրություն է առաջացել նաև ASELSAN-ի՝ տրանսպորտի, գնացքների անվտանգության համակարգերի և խելացի քաղաքների ոլորտում առաջարկած լուծումների նկատմամբ:

Նշենք նաև, որ օրեր առաջ հայտարարվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և ASELSAN-կողմից 250 կգ քաշ ունեցող GFAB-250 LG անվանմամբ ավիառումբ մշակելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին