Արտաքին 4 տարի առաջ - 14:51 07-09-2022

Եվրահանձնաժողովը կընդունի էներգետիկական ճգնաժամի հաղթահարման նոր միջոցների փաթեթ

Եվրահանձնաժողովը մեկ շաբաթ հետո կընդունի էներգետիկական ճգնաժամի հաղթահարման նոր միջոցների փաթեթ: Սեպտեմբերի 6-ին Associated Press գործակալությանը տված հարացազրույցում այդ մասին հայտնել է էներգետիկայի եվրակոմիսար Քադրի Սիմսոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ պլանի հրապարակմանը կնախորդի սեպտեմբերի 9-ին ԵՄ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը: Փաթեթին հավանություն կտրվի, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 14-ին:

«Մենք գիտենք, որ կան գագաթնակետայն բեռնվածություններ, երբ տնատիրությունները եւ ձեռնակություններն արձանագրում են (էներգիայի) անհավանական բարձր գներ:

Մասնակիորեն առաջարկությունը կլուծի գագաթնակետային ժամերի խնդիրը եւ թե ինչպես կիրականացվի պահանջարկի կրճատումը այդ կոնկրետ ժամանակային հատվածներում», - մեջբերում է գործակալությունը Սիմսոնի խոսքը: Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՀ-ն պատրաստում է Եվրամիությունում Էլեկտրականության սպառման կճատման եւ Ռուսաստանից խողովակաշարային գազի գների առավելակետի սահմանման առաջարկություններ:

ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագրերի համակարգը, որը գոյություն ուներ տասնյակ տարիներ, բայց Եվրահանձնաժողովի կողմից վերացվեց սկսած 2009 թականից ԵՄ-ի շուկայում Ռուսաստանի նկատմամբ մի ամբողջ շարք կանոնավորող խտրական նորմաների ընդունման միջոցով, կայուն կերպով ապահովում էր Եվրամիության կարիքների ավելի քան 40 տոկոսը Եվրոպայում ամենաէժան վառելիքով այլընտրական մատակարարների համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Ձեզ գուցե հետաքրքրի