Արտաքին 4 տարի առաջ - 13:55 07-09-2022

Պուտինը Էրդողանի հետ ուկրաինական հացահատիկի փոխադրման հարցով քննարկում կունենա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուկրաինական հացահատիկի փոխադրման թեմայի շուրջ անպայման քննարկում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ մինչ օրս «հացահատիկի գործարքի» շրջանակներում Ուկրաինայից արտահանվող պարենամթերքի միայն 3 տոկոսն է ուղարկվել ամենաաղքատ երկրներ։

Նրա խոսքով՝ նավերի մեծ մասը «հացահատիկային գործարքի» շրջանակում, որը կնքվել է կարիքավոր երկրներին աջակցելու համար, ուղարկվել է ԵՄ երկրներ։

«ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում, որը ներառում է կարիքավոր երկրներին օգնություն, 87 նավերից միայն 2-ն են բեռնվել: Նրանք 2 միլիոն տոննայից 60 հազար տոննա պարենամթերք են արտահանել, որը կազմում է ընդամենը 3 տոկոս»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ եվրոպական երկրների գործողությունները նման են գաղութարարների գործողություններին, իսկ զարգացող երկրները «պարզապես հերթական անգամ խաբված են»։
«Այս մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան։ Միգուցե արժե մտածել, թե ինչպես սահմանափակել հացահատիկի և այլ պարենամթերքների արտահանումն այս ճանապարհով։ Ես անպայման այս հարցով կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահի հետ»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին