Ներքին 3 տարի առաջ - 12:12 07-09-2022

Բանակցություններում «քավորությունը» կհաստատի. ինչու՞ է Վլադիմի Պուտինը այցելելու Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան։ Թե ի՞նչ կարգավիճակով է գալու և ո՞րն է այցի նպատակը՝ Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն ասաց, որ աշխարհաքաղաքական իմաստով՝ մասնավորապես վերջին՝ բրյուսելյան այցից հետո, երբ նկատվում է Բրյուսելի և ԱՄՆ ակտիվությունը մեր տարածաշրջանում, բնականաբար Մոսկվայում չեն կարող չլինել մտահոգություններ՝ մասնավորապես առ այն, որ Բրյուսելի և պաշտոնական Վաշինգտոնի նպատակը, գոնե միջնաժամկետ ժամանակահատվածում ՌԴ-ն Հարավային Կովկասից դուրս մղելն է.

«Դա արևմուտքի ռազմավարական նպատակներից մեկն է՝ մասնավորապես Բրյուսելի և Վաշինգտոնի։ Որպեսզի սա տեղի ունենա, հարկավոր է տեղի ունենա հաշտեցում ՝ մասնավորապես ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա, իսկ այս հաշտեցման պատրվակով հնարավոր կլինի լեգիտիմ պահանջ ձևավորել օրինակ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում սահմանափակելու համար, իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել, հնարավոր չի լինի լեգիտիմ պահանջ ձևավորել, թե՛ հասարակակական կարծիք ձևավորել , որը կդառնա գեներատոր՝ ռուսական ազդեցությունը ՀՀ-ում կրճատելու համար»։

Պողոսյանի խոսքով, հայկական կողմն ասում է, որ կա գոյաբանական խնդիր՝ առնվազն երկու հարևանների հետ, որոնք թշնամիներ են, և ռուսական կողմն այս պահին զսպիչ գործոն է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ թերևս ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր բաղադրիչ է դարձել. 102-րդ ռազմաբազան և Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը, որն այս պահին Արցախի միակ լուրջ և էական հակակշիռն է ադրբեջանական ոտնձգությունների.

«Լավ թե վատ՝ դա հարցի մյուս կողմն է։ Յուքաքանչյուր բրյուսելյան հանդիպումից հետո կամ ընթացքում պարտադրորեն քննարկվում է խաղաղության պայմանագիրի ստորագրման հարցը՝ ինչպես և վերջին հանդիպման ժամանակ և սա արդեն Մոսկվայում լուրջ մտահոգություններ էր առաջացնում, որոնք պետք է փարատվեին, և սրա ֆոնին էր նաև Հայաստանի առաջնորդի հրավերը դեպի ՌԴ, որտեղ տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը երկրորդ։ Սա ևս ինդիկատոր է , որ ՌԴ-ն ունի մտահոգություններ և ենթադրում եմ , որ ռուսական կողմի համար այս պահին ցանկալի է ոչ միայն վերջնական պայմանագիր, այլև հնարավորինս 44-օրյա պատերազմից հետո հաստատաված ստատուս քվոյի պահպանումն է երկար ժամանակահատվածում, մինչև ՌԴ-ն կլուծի իր աշխարհաքաղաքական խնդիրները։ Իսկ քանի դեռ դրանք չի լուծել, միանձնյա ի վիճակի չի լինելու պարտադրել երկու կողմերին որևէ վերջնական լուծման հեռանկար, որը իր շահերից կբխի նաև, իսկ բրյուսելյան կողմի կամ Վաշինգտոնյան կողմի ցանկացած առաջարկ կամ պարտադրանք՝ երկու կողմերին հաշտեցնելու ուղղությամբ, այս պահին համաձայնագրի ստորագրումը հակասում է ՌԴ շահերը և այս հանդիպումներն ու ակտիվությունը պայմանավորված է դրանով, իսկ այցելությունները թերևս տարածաշրջանի կարևորությունն է ընդգծում, թե ինչքան կարևոր է տարածաշրջանը և ինչպիսի՞ շահեր է հետապնդում ՌԴ-ն՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, իսկ ՌԴ-ն՝ որպես այդպիսին, ցույց է տալիս, որ չի պատրաստվում հետագայում զիջել իր դիրքերը և նաև դրանով է պայմանավորված, որ անմիջապես բրյուսելյան հանդիպումից հետո սկսվում է բանակացություններ հայկական կողմի և ադրբեջանական կողմի հետ, ենթադրում եմ, որ խնդիրը լինելու է այն, որ ՌԴ-ն վերջնական կարողանա հաստատել իր դիրքը բանակացությունների ընթացքում, այսպես ասած՝ հաստատի իր «քավորությունը» , իսկ այդ քավորությունից դուրս ցանկացած պայմանավորվածություն պետք է համապատասխանի ընդամենը ռուսական կողմի առաջարկած պայմանաներին կամ նախապայմաններին»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան