Արտաքին 4 տարի առաջ - 21:15 06-09-2022

Թուրքիայի սատարած զինյալները Սիրիայում զբաղված են պատմամշակութային գտածոների թալանով

Թուրքիայի զինված ուժերի փաստացի օկուպացման տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող զինյալները զբաղված են պատմական հուշարձանների գողությամբ, որոնք հետագայում վաճառում են սև շուկայում:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում անօրինական պեղումներ են իրականացվում, որի ընթացքում հայտնաբերվում են պատմամշակութային արժեքավոր գտածոներ, հնագույն իրեր, որոնք հետագայում ուղարկվում են Թուրքիա՝ սև շուկայում վերավաճառելու նպատակով:

«Աշխատանքներն իրականացվում են ծանր շինարարական տեխնիկայի և պայթուցիկ նյութերի օգտագործմամբ, ինչը լուրջ վնաս է հասցնում Սիրիայի մշակութային ժառանգությանը», - ասել են ռուս զինվորականները։

Հիշեցնենք, որ նախկինում Սիրիայի կառավարական ուժերը Թուրքիային ու նրանց աջակցությունը վայելող զինյալներին մեղադրել էին Աֆրինը կողոպտելու մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին