Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 4 տարի առաջ - 14:08 06-09-2022

Ադրբեջանին հանձնած Բերձորում 300-ից ավել ընտանիք կարող է բնակվել․ Բերձորի քաղաքապետ

Վերջին օրերին համացանցում կադրեր կան, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական ավտոշարասյունը շարժվում Ադրբեջանին հանձնված հայկական բնակավայրեր՝ Բերձոր, Աղավնո և Սուս:

Հիշեցնենք, որ այդ տարածքները Ադրբեջանին էին հանձնվել օգոստոսի 25-ին:

Oragir.news-ը Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն բնակչություն կարող է ապրել հանձնված տարածքներում․ «Բերձորում որպես բնակելի կա 300-ից ավելի առանձնատուն, ընդհանուր բնակֆոնդը 500-ից ավել է։ Կան տներ որոնք ունեն վերանորոգման խնդիր, դրանից հետո տները բնակելի կդառնան, իսկ Աղավնոյում, եթե չեմ սխալվում 60-64 առանձնատուն կա»,- Ալեքսանյանը։

Հարցին, թե արդյոք այդ տարածքներում արդեն խաղաղ բնակչություն է տեղափոխվել Ալեքսանյանն ասաց․ «Որպես այդպիսին հստակ տեղեկաթյուն չունեմ, ես էլ ձեր նման այդ կադրերը համացանցում եմ տեսել, բայց չեմ կարծում, որ այսքան շուտ խաղաղ բնակչություն տեղափոխվի և ապրի։ Ես կադրերով միայն զինվորականներ, լրագրողներ և դիտորդներ եմ տեսնել»,-ասաց նա։