Հետնամուտքի պիրատները. համացանցը քննարկում է Հայկ Մարությանի հոլովակը
copy image url

Հետնամուտքի պիրատները. համացանցը քննարկում է Հայկ Մարությանի հոլովակը

Ներքին 2 տարի առաջ - 22:14 05-09-2022
«Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,- գրել է Մարությանը, և կից տեղադրված տեսանյութում լրագրողներն իրեն դիմում են Մարուքյան ազգանունով՝ հարցնելով, թե ինչու է դուրս եկել դիմացի մուտքից, այլ ոչ թե հետևի։ Մարությանը պատասխանում է, որ այսօրվա դրությամբ հետևի մուտքից միայն մտնում են, և եթե նայեք, մտնողների մեծ խումբ է կանգնած։ Այնուհետև Մարությանն ուղղում է լրագրողին, որ իր ազգանունը Մարության է, այլ ոչ Մարուքյան, և հավելում՝ եթե պարոն Մարուքյանին է հարցն ուղղված, խնդրում է նրան այդ հարցը տալ. «Կարծում եմ՝ հետևի մուտքի մոտ է», -նշել է նա։

Հոլովակը բուռն քննարկվեց համացանցում, դրանցից մի քանիսը Oragir.news-ն առանձնացրել է։

Para TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անոնսը հայտնվելուց 3 ժամ անց 2 օրվա ներկայացման տոմսերը սպառված են»։



«Իրականում» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանը գրել է. «Ես չգիտեմ Հայկ Մարությանը ներկայացումն ինչպես է մեկնարկելու, բայց մի բան պարզ է․ նա պետք է հասարակությունից ներողություն խնդրի սեւերի ու սպիտակների բաժանելու, իբր թե հեղափոխական թիմում լինելու համար։ Առհասարակ սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ օր, մեկ ժամ աշխատել են այս իշխանության հետ։ Թե չէ պաշտոնից հանում են, դառնում են հրեշտակ ու փրկիչ։ Չենք մոռացել ոչ մեկիդ)»։



Լրագրող Կարպիս Փաշոյանը գրել է. «Երանի հոգով աղքատներին, որոնք տեսան հետնամուտքը, բայց չգայթակղվեցին»։



Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրել է. «Ափսոս, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանման հիմնադիրն է: Բայց Մարուքյանի պահը ինչ խոսք ճիշտ էր»։



Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Ինքնախոստովանական...Վերջապես Մարությանը մի տեսանյութում անկեղծ խոսեց ինքն իր մասին)))»։



ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Հետնամուտքի ծովահենները։ Հետնամուտքի ամֆիթատրոնից ու պարտերից էս ի՞նչ ռագատկով մենամարտեր են սկսվել, թե՝ ո՞վ է հետնամուտքի թոփ հաճախորդների շարքում։Հետնամուտքի բոլոր հաճախորդներին ուզում եմ ասել՝ հանգստացեք, բոլորդ էլ ճիշտ եք։ Հիմա թե հետնամուտքի ո՞ր հատվածում եք եղել՝ պարտեր, թե ամֆիթատրոն, դա արդեն ընդամենը քաղաքական սուբորդինացիայի «էլիտար» վեճ է»։



Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը գրել է. «Բոլոր հարցերի պատասխանները՝ շուտով»։



Երանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրել է. ««Քաղաքապետը» մոնո-ներկայացման տոմսերն արդեն վաճառքում են»։



Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. «Առհասարակ ձեր հետևի մուտքերին միշտ ուշադիր եղեք ու զգոն»։



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրել է. «Երկիրն էժան թատրոն սարքած, սև սպիտակ բաժանած (ընդորում սևերը, այսինքն բացասականները՝ հայրենիք ունենալ ցանկացողներն էին, սպիտակ դրականները հայրենիք ծախած դավաճանները)։ Չեք մոռացե՞լ չէ, «սիրված» թյուրիմացությունն ինչ բաժին դեր ուներ Հանրապետության հրապարակում։ Դրա արածն անհաջող քաղաքական փորձ չի եղել։ Չփորձե՛ք հիմա դա տենց մատուցել մեր հասարակությանը։ Դա դավաճանների հետ հանցագործության մասնակից է եղել ու շարունակում է լինել»։




Հանրային գործիչ Լուսինե Հարոյանը գրել է. «Իսկ ես ուրախ եմ Հայկոյի համար, որ դուրս եկավ էդ նողկաթիմից: Ու գտնում եմ, որ չարժե մարդուն անընդհատ ցեխին հավասարեցնել անզգույշ ասված «սև ու սպիտակի» համար: Չէ՞ որ մենք հասկանում ենք, որ Արմեն Գրիգորյանն էլ էր անզգուշորեն վիրավորել շիրակցիներին, որ նրա ասածի մեջ հատուկ դիտավորություն չկար»:




ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է․ «Հայկոն երբ իր մասին հիշեցնում է, ես էլ հիշում եմ Բուլգակովի «Շան սիրտը» գլուխգործոցի հերոս Շարիկին»։