Ներքին 3 տարի առաջ - 10:35 03-09-2022

Առանց ՀՀ իշխանությունների հեռացման՝ անհնար է կանխել Արցախի և Հայաստանի անկումը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի՝ հետպատերազմյան ժամանակահատվածի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, պետական ինստիտուտները որևէ հաշվարկ չունեն, թե սցենարային այս կամ այն զարգացման դեպքում ինչպես են գործելու։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ պետական կառավարման համակարգի առանցքային պաշտոններում ճգնաժամային պայմաններում գործելու անկարողունակ դեմքերի պակաս չկա։

Ադրբեջանի վարած վտանգավոր քաղաքականության պայմաններում համակարգային խնդիրներն ու կենսունակության ճգնաժամն առավել խորացնում են առանց այդ էլ առկա բարդ իրավիճակը։
Հսկայական բան կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի հասնել ՀՀ իշխանությունների հեռացմանը, քանի որ առանց դրա անհնար է կանխել Արցախի և Հայաստանի անկումը։
Մեր հիմնական խնդիրները ներսում են՝ գաղափարական սնանկությունից մինչև հայկական շահը չսպասարկող իշխանության գոյություն։

Մյուս հարցերը՝ նույնիսկ ադրբեջանական սպառնալիքները՝ վտանգավորության այնպիսի աստիճան չունեն, որքան հայկական իրականության մեջ ստեղծված քաղաքական դասավորությունները»,- գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները