Ներքին Տեսանյութ 39 րոպե առաջ - 22:42 05-11-2026

4 երեխաներս դոմիկում մեծացան, հիմա նրանց երեխաներն են նույն պայմաններում ապրում․ տնակի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի տնակային ավաններում ժամանակը կարծես կանգ է առել։ Տասնամյակներ շարունակ տնակներում ապրող ընտանիքների համար սեփական տուն ունենալու երազանքը շարունակում է անհասանելի մնալ։

Տարիներն անցնում են, սերունդները փոխվում, բայց կենցաղային նույն պայմաններն ու նույն հոգսերը փոխանցվում են ծնողներից երեխաներին, երեխաներից՝ թոռներին։ 78-ամյա Սոնա Մովսիսյանը որդու և թոռան հետ ապրում է Գյումրիի Սավոյան փողոցի 226/145 տնակում։

Տարեց կինը Oragir.News-ի հետ զրույցում պատմում է տնակային կյանքի առօրյայի, ձմռան ցրտի և տարիներ շարունակ չիրականացած երազանքի մասին։

Տնակը տաքացնելու համար ընտանիքը փայտի վառարան է օգտագործում։ Սակայն վառելիքի հայթայթումն ինքնին խնդիր է։ Ստիպված են այրել այն, ինչ կարողանում են գտնել, միայն թե տնակում գոնե մի փոքր տաքություն լինի։

Տիկին Սոնայի խոսքով՝ տնակն արդեն մի քանի սերնդի տուն է դարձել։ Այստեղ մեծացել են նրա չորս երեխաները, իսկ հիմա նույն պայմաններում ապրում են նաև նրանց երեխաները։

«4 երեխաներս դոմիկում մեծացան, հիմա նրանց երեխաներն են նույն պայմաններում ապրում»,- ասում է 78-ամյա կինը։

Տասնամյակներ շարունակ տնակային պայմաններում ապրող ընտանիքի համար սեփական տուն ունենալու հույսն աստիճանաբար մարում է։ Տիկին Սոնան այլևս չի հավատում, որ մի օր կունենան այնպիսի բնակարան, որտեղ տարրական կենցաղային պայմանները չեն լինի անհասանելի երազանք։

78-ամյա Սոնա Մովսիսյանի համար տուն ունենալու երազանքը գուցե արդեն ուշացած է, բայց նրա պատմությունը հարց է առաջացնում՝ քանի՞ սերունդ դեռ պետք է մեծանա տնակներում, մինչև Գյումրիում տնակային կյանքը դառնա անցյալ։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ