Սահմանադրության փոփոխության հարցում ընդդիմության դիրքորոշումը կոտրելու մասին բազմաթիվ ակնարկներ են հնճում իշխանությունների կողմից։ Զուգահեռաբար՝ շարունակվում են ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ քրեական հետապնդումները, որոնց ենթադրյալ նպատակը ևս առնչվում է սահմանադրությանը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորները կդիմանա՞ն իշխանության ճնշումներին, չեն միանա՞ Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկելու գործընթացին։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները ազնիվ լինեն, ապա կդիմանան ճնշումներին և դեմ կքվեարկեն Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն։ Նա կարծիք հայտնեց, որ Սահմանադրության փոփոխությունն, իհարկե, ճիշտ չէ։
Հարցվածներից մեկն էլ կանխատեսեց, թե ընդդիմադիր պատգամավորները կմիանան Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկելուն և չեն դիմադրի ճնշումներին, քանի որ, ըստ նրա, օրենքը չպետք է խախտել։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ եթե հայտնի լինի, թե ինչ է առաջարկելու Նիկոլ Փաշինյանը, հնարավոր կլինի հասկանալ՝ ընդդիմադիր պատգամավորները կդիմանա՞ն ճնշումներին, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ, նա կարծիք հայտնեց՝ Սահմանադրության փոփոխությունը ճիշտ չէ։
Մանրամասները` տեսանյութում: