Ներքին 3 տարի առաջ - 17:08 02-09-2022

Ինչու՞ է պետք սպասել Տիգրանաշենի հանձմանը, երբ կարելի է նախապես կանխել դրա հանձնումը. Հեքիմյան

«Հեսա Վանո Սիրադեղյանի և Դավիթ Շահնազարյանի հակամարտությունը «դուգա» կտա և ես կրկին պաշտոն կստանձնեմ»: 90-ականներին մոտավորապես այսպես էին մտածում և բարձրաձայն արտահայտվում հազարավոր հայաստանցիներ, որոնք պաշտոն էին կորցրել կամ դրա փնտրտուքի մեջ էին:
«Հեսա Ռուսաստանը Թուրքիայի «սանձերը կքաշի» և Արարատ լեռը մեզ կտա»: Այսպես էին (են) մտածում և բարձրաձայն արտահայտվում միլիոնավոր հայեր, որոնք իմաստությունն էին (են) կորցրել կամ դրա փնտրտուքի մեջ էին (են): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Այսպիսի օրինակներն անվերջ են: Հեսա Փաշինյան Նիկոլը, հեսա Սարգսյան Սերժը, հեսա Պուտին Վլադիմիրը, հեսա ուկրաինացիները, հեսա ամերիկացիները, հեսա սանկցիաները, հեսա համալսարանականները, հեսա........
Միայն ոչ իրենք: Այսինքն, հայերի զգալի մեծամասնության խնդիրները պետք է ուրիշները լուծեն կամ դրանք պետք է լուծվեն այլոց գործողությունների արդյունքում: Իսկ վերջիններս պետք է միշտ բազմաբովանդակ սպասումների մեջ լինեն: Նկատե՞լ եք՝ մեր զրուցակիցների զգալի մասը եղելության վերաբերյալ հարցին պատասխանում են, որ «սպասողական» վիճակի մեջ են: Գրեթե վստահ եմ, որ «սպասողականությունը» դարձել է ազգային բնավորության հատկանիշ:
Ոչինչ չի փոխվում: Հայաստանցիների մեծամասնությունը կրկին «սպասողական» վիճակի մեջ են: Ոմանք սպասում են Ավինյան Տիգրանի և այլ ՔՊ-ականների «դուգային», ոմանք՝ Պուտին Վլադիմիրի՝ Փաշինյան Նիկոլի վերաբերյալ «որոշմանը», ոմանք էլ՝ ուղղակի սպասում են: Իրենք էլ չգիտեն, թե ինչի են սպասում, սակայն բազմաբովանդակ սպասում են:
Արդյո՞ք իմաստ ունի անիմաստ սպասելը: Ավելի լավ չէ՞ գործունեություն ծավալել: Օրինակ՝ ինչու՞ է պետք սպասել Տիգրանաշենի հանձմանը, երբ կարելի է նախապես կանխել դրա հանձնումը: Կամ՝ արդյո՞ք պետք է սպասել Արծվաշենի վերադարձին առանց որևէ գործողության իրականացմանը:
Եթե անիմաստ սպասել Տիգրանաշենի հանձնմանը, ապա չկասկածեք, որ այն միանշանակ կհանձնվի:
Եթե անիմաստ սպասել, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում Արծվաշենը հետ է վերադարձվելու, ապա չկասկածեք, որ այն միայն «սպասելու» արդյունքում չի վերադարձվելու:
Չգիտեմ, թե արդյոք հնարավոր է փոխել դարերով ձևավորված ազգային բնավորության այդ հատկանիշը, սակայն փորձել պետք է, քանզի սպասողականությամբ աստիճանաբար ամեն ինչ կորցնելու ենք»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում