Ներքին 4 տարի առաջ - 10:32 02-09-2022

Երբ և ինչ հիմքով են Մհեր Ենոքյան տեղափոխել բաց կալանքի ռեժիմ

Երեկ Oragir.news-ը տեղեկացրել էր, որ ցմահ դատապարտյալ, իրավագետ, հրապարակախոս Մհեր Ենոքյանին մոտ մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանի որոշմամբ տեղափոխել են բաց կալանքի ռեժիմ, այսինքն` նա կալանավայր է գնում միայն գիշերելու համար, իսկ ցերեկը կարող է գնալ տուն կամ աշխատանքի:

Հրապարակումից հետո շատերը կարծիք հայտնեցին, թե տեղեկությունը կեղծ է, քանի որ ցմահ դատապարտյալները չեն կարող բաց կալանքի ռեժիմ տեղափոխվել: Բանն այն է, որ այդ նորմը գործում էր հին օրենսդրությամբ, և 2019 թվականին փոփոխույուն է տեղի ունեցել:

Քրեակատարողական ծառայությունից էլ հաստատեցին մեր տեղեկությունը` հաղորդոլով, որ «Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 19.08.22թ. Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններով ռեժիմ (նախկին օրենսգրքով` բաց ռեժիմ)»:

Մհեր Ենոքյանը 1996 թվականին սպանության մեղադրանքով դատապարտվել է մահապատժի, ապա 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, այն փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Ըստ դատական վճռի, նա նույն թվականին առանձնակի դաժանությամբ սպանել է իր կուրսեցի Իոսիֆ Աղաջանովին։ Նա երբեք չի ընդունել իր մեղքն՝ ասելով, որ ընդամենը ներկա է եղել սպանությանը։

Ամենից շատ դիտված

23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը
09:45 Երևան-Գյումրի ավտոճանապարհին 31-ամյա վարորդը «Opel Combo»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Ձեզ գուցե հետաքրքրի