Ներքին 4 տարի առաջ - 23:09 31-08-2022

Ինչպես են բուհերը սկսելու նոր ուսումնական տարին

«Այս տարի նշելու ենք մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանը, և սա ըստ էության՝ 100-րդ սեպտեմբերի 1-ն է։ Այդ իմաստով մեզ համար շատ տոնական է լինելու»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ վաղը առաջին կուրս հաճախող ուսանողներին ընդունելու են ըստ պատշաճի. «Հատուկ տոնական միջոցառում է լինելու՝ պարային ամբիոնի մեր գործընկերների պարային բեմադրությամբ, և քանի որ մեր բուհը բազմապրոֆիլ է, և մենք ունենք ոչ միայն մանկավարժական ուղղվածության ֆակուլտետներ, այլ նաև գեղարվեստի և կուլտուրայի, երաժշտության ամբիոն, պարային և այլն։ Այսինքն՝ բավականաչափ տեսարժան և հետաքրքիր է լինելու սեպտեմբերի մեկը, այս տարի հատկապես»։

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի առաջին կուրսի ուղանողները բուհ գնացել են այսօր. «Առաջին կուրսի ուսանողներն այսօր հրավիրվել են բուհ՝ ծանոթանալու, երկու ֆակուլտետ էլ երեկ են եկել։ Վաղն արդեն միանգամից դասերը սկսվելու են»,- հայտնեց բուհի աշխատակիցը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը