Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 11:40 25-08-2025

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը նոր ուսումնական տարին կմեկնարկի Գյումրիից

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը նոր ուսումնական տարին կմեկնարկի Հայաստանի մշակութային մայրաքաղաքից` Գյումրիից: Գյումրիի բոլոր ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու յուրատեսակ սիմֆոնիկ ճամփորդության դեպի դասական երաժշտության աշխարհ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

«ՍիմֆոնիկA» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ և «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի հետ սկիզբ առած ռազմավարական համագործակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ինտերակտիվ դասեր կանցկացնեն գյումրեցի պատանիների համար: Կրթական ինտերակտիվ դասերը կամփոփվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեծ սիմֆոնիկ կազմով գալա համերգներով Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում՝ ներկայացնելով դասական երաժշտության գլուխգործոցները։

Գյումրիում «Սիմֆոնիկ ԴասA» նախագծի կրթական բովանդակությունը մշակվում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի կիրառմամբ։ Համագործակցության շնորհիվ գիտական մտքի, տեխնոլոգիական լուծումների և ուսուցման ժամանակակից մեթոդների համատեղմամբ հնարավոր կլինի կրթական բովանդակությունը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։

«Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել աշակերտներին՝ հասկանալու և ունկնդրելու դասական երաժշտություն, խթանելու բարձրաճաշակ երաժշտական մտածողություն և շատերի դեպքում՝ շարունակելու երաժշտական կրթությունը: Ծրագրի իրականացումը կնպաստի դասական երաժշտության համերգների լսարանի մեծացմանն ու երիտասարդացմանը՝ նպաստելով գեղագիտական ճաշակի և մտածելակերպի զարգացմանը։ 2018 թվականից ի վեր նախագծի վիճակագրության համաձայն՝ աշակերտների ավելի քան 30%-ը դառնում է դասական երաժշտության հավատարիմ ունկնդիր։
Այս համագործակցությամբ Շիրակի մարզում սկիզբ կդրվի կրթամշակութային մի նոր շարժման, որը կտարածվի ՀՀ բոլոր մարզերով` ներգրավելով հազարավոր պատանիների:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1227982

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը