Երևան +25°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:08 21-03-2023

Բուհական համերաշխության ցնորքը. ինչպես է Նիկոլ Փաշինյանը հերթով «վերցնում» բուհերը

«Մինչև սեփական գործի, պաշտոնի հետ կապված խնդիր չի լինում, մարդիկ ձայն չեն հանում, աղմկում են, երբ անմիջապես իրենց է վերաբերվում, դրա համար էլ, երբ ԵՊՀ-ի դեմ արշավ էր տեղի ունենում, ու ԵՊՀ-ի վրա ցեխ էին նետում, անպարկեշտ պիտակավորումներ տալիս, բայց ոչ մեկի մոտ չկար այն զգացողությունը, որ խոսում են մայր բուհի մասին, որին պետք է պաշտպանել։ Այլ յուրաքանչյուրն իր համար առանձնացել էր։ Հետո Տնտեսագիտական համալասարանում տեղի ունեցան ապօրինություններ, հիմա Բրյուսովում է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դոցենտ Մենուա Սուղոմոնյանը։

«Բայց ընդհանուր առմամբ, մարդիկ որոշակի թմբիրի մեջ են, չեն ուզում 1-2 քայլ հեռուն մտածել ու հասկանալ, որ ի վերջո բոլորի դռանն էլ չոքելու է այդ ուխտը։ Սա իհարկե ցավալի է, որովհետև բուհերը եղել են այն ակադեմիական օջախը, որտեղ եղել է արժանապատվություն, որի նկատմամբ պետական այրերը ակնածանք են դրսևորել։ Մինչդեռ, այս իշխանությունները, չունենալով որևէ իմաստով արժեքային կշիռ, կարողանում են հարցեր լուծել, մարդկանց նշանակել ու վերահսկողություն սահմանել։ Սա իսկապես հիմնարար հարց է, որովհետև սրանով կոտրվում է մտավորականության մեջքը։ Համեմատությունը կարող է ծայրահեղ լինել, բայց սա համեմատելի է այն իրավիճակի հետ, երբ ապրիլի 24-ին մտավորականությանը մեկուսացրեցին։ Դրանից հետո հեշտ եղավ ժողովրդի հարցը լուծել։ Երբ հեղինակություններին կարողանում են կոտրել, դրանից հետո ավելի ցածր մակարդակ ունեցող մարդկանց ավելի հեշտ է սեփական օրակարգերը թելադրելը կամ համոզել։ Մտավորականությունը հասարակության խիղճն է, թե ինչու է այսպիսի կոնֆորմիստ մտավորականություն ձևավորվել, բոլորի մասին չի խոսքն իհարկե, սա իհարկե մեկ օրվա գործ չէ, տասնյակ տարիների արդյունք է։ Սա ևս մանրակրկիտ հետազոտության հարց է»։

Հարցին, թե ինչու այդպես էլ բուհական համերաշխությունը չկայացավ, Սողոմոնյանն ասաց, որ խնդիրը թերևս, օրինակ, կոմունիկացիան ճիշտ չկազմակերպելու մեջ էր, ճիշտ օրակարգ չգեներացնելու և դրանով հետևողականորեն չզբաղվելու մեջ է։

«Խնդիրը նաև այն է, որ ռիսկի գնացող մարդիկ շատ չեն, գոնե դասախոսների շրջանում նրանք քիչ են։ Որովհետև պետք է դասախոսական կողմից գա նման նախաձեռնություն, որ բոլոր բուհերում համախոհ մարդկանց ի մի բերի։ Սա ինչ-որ մեկի գաղափարն է, որով ուզում են տոտալ վերահսկողություն սահմանել բոլոր բուհերի վրա, դրա համար էլ էդպես են ուզում անել։ Արդյոք այս օրակարգին պետք է տրվել, հանձնվել։ Կարծում եմ՝ ո՛չ, բայց թե ինչու տեղի չի ունենում համախմբումը, կարծում եմ, անհրաժեշտ քանակով մարդիկ իրար գլուխ չեն գալիս, ի մի չեն գալիս, ամեն մեկը փորձում է իր լոկալ խնդրի մեջ մնալ։ Մյուս կողմից էլ մարդկանց հավատն է նաև սասանվել, որ կարող է պայքարով ինչ-որ բան փոխվել։ Հատկապես, ուսանողների մասին է, իրենք շատ հիասթափված են 2018-ից հետո և մտածում են՝ պայքարով ինչ- որ բան չի կարող փոխվել։ Ամեն դեպքում՝ հարցը տարողունակ է, և այդ հարցի շուրջ գուցե արժեր սոցիոլոգիական հարցում անել»։

Նշենք, որ բուհերը գրոհելու գործընթացն ավարտված չէ, հերթի մեջ են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որոնք ռեկտոր չունեն։

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը