Ներքին 3 տարի առաջ - 21:31 30-08-2022

Այսօրվանից փակվել է Լաչինի միջանցքը

Այսօրվանից փակվում է Լաչինի միջանցքը։ Առայժմ Հայաստան-Արցախ հաղորդակցությունը կիրականացվի Բերձորն ու Աղավնոն շրջանցող ճանապարհահատվածով, որն այնուհետեւ կմիանա Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն:

Այդ ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է: Սա ժամանակավոր լուծում է, մինչեւ կավարտվի հիմնական ճանապարհի շինարարությունը:

Նոր ճանապարհի հայաստանյան հատվածը պատրաստ կլինի հաջորդ տարի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Աղավնո, Ներքին Սուս և Բերձոր համայնքների բնակիչները լքեցին իրենց բնակավայրերը, որով Լաչինի միջանցքն անցավ ադրբեջանական հսկողության տակ։