Ներքին 4 տարի առաջ - 17:30 30-08-2022

Այլ իշխանություն ունենալու դեպքում Նիկոլ Փաշինյանը և շատերը ազատության մեջ չէին լինի․ Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

«Անկեղծ ասած այս կառույցներից, այս դերակատարներից, ովքեր անվերապահորեն ենթարկվում են այս քաղաքական իշխանությանը որևէ ապսելիք չկա, որովհետև, եթե նրանք իրենց անելիքը անեին ապա դա տեղի կունենար ավելի վաղ, մինչև այն ժամանակ, երբ նույնիսկ այս մարդիկ էին պահանջը ներկայացնում։ Այստեղ հավաքված մարդիկ՝ մեր հերոսների ծնողները, հարազատները ունեն ոչ միայն օրենքով սահմանված իրավասություններ, այլ նաև բարոյական դաշտում, հաշվի առնելով նրանց, նրանց ընտանիքների դերը և առաքելությունը մեր երկրի ագային ազատագրական պայքարում հասկանալի է, որ նրանց պահանջը արդարացի է և այս պարագայում, եթե լիներ մեկ այլ իշխանություն, եթե ունենայինք մեկ այլ իրավիճակ և Նիկոլ Փաշինյանը և շատերը ազատության մեջ չէին լինի»,- այս մասին Oragir.news-ին ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա