Ներքին 2 տարի առաջ - 23:00 23-10-2023

Փաստերը հիմնավոր չէին․ պետական դավաճանության կասկածանքով 6 ամիս կալանավորված արցախցի լրագրողն ազատության մեջ է

2023 թվականի մարտի վերջին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը Սամվել Բալայանին, ով ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչն էր և առաջադրվել էր Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, մեղադրանք առաջադրեց՝ պետական դավաճանության հոդվածով, և կալանավորեց։ Սամվել Բալայանը 6 ամիսների ընթացքում նույնիսկ հնարավորություն չի ունեցել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, մինչդեռ Արցախից բռնի տեղահանման օրերին նախնական կալանքի տակ գտնվող անձանց հետ ազատ արձակվեց նաև նա։



Սամվել Բալայանի փաստաբանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը, Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով իր պաշտպանյալին մեղսագրված արարքին, ապա նաև վերջինիս ազատության մեջ հայտնվելուն, ասաց․ «Սամվել Բալայանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխվել է Արցախում՝ Ստեփանակերտում։ Մենք ընդհանրապես վտանգներ չենք տեսել Սամվել Բալայանի կողմից։ Չեմ կարող հստակ ասել՝ այս գործը կուղարկվեր դատարան, թե՝ ոչ, այնուամենայնիվ մենք պատրաստ ենք եղել անգամ դատարանում արդարացնել Սամվել Բալայանին, քանի որ այն փաստերը, որոնք վերագրել էին Բալայանին, հիմնավոր չէին և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին չեն դասվում։ Սամվել Բալայանն իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել, ինչպես սովորաբար իրականացնում են Արցախի կամ Հայաստանի լրագրողները, արտերկրի լրատվական ծառայությունների հետ։ Այնպես որ, Սամվել Բալայանը համագործակցության մեջ է մտել, բայց ոչ իհարկե տվյալ անձանց Արցախի գաղտնի տեղեկությունները հայտնելու միտումով։ Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, Սամվել Բալայանի նկատմամբ խափանման միջոցը վերացվել է։ Կարծում եմ՝ ցանկալի կլիներ,որ այս գործը մտներ դատարան և արդարացվեր Սամվել Բալայանը, որովհետև իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում դրված փաստական տվյալները պետական գաղտնիքի շարքին չդասվող տեղեկություններ են եղել։ Նա վերլուծություններ է արել հանրային հարթակում տեղ գտած տեղեկությունների հիման վրա, իսկ պետական գաղտնիքը գտնվում է երկրի պաշտպանության ներքո․․․»։

Հիշեցնենք, որ նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանին, ինչպես նաև Արման Իսրայելյանին, որոնք ևս այսօր գտնվում են ազատության մեջ։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան

Ձեզ գուցե հետաքրքրի