Արտաքին 4 տարի առաջ - 12:09 30-08-2022

ԵՄ-ն սպառել Է գրեթե բոլոր հնարավորությունները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունման համար. Politico

Եվրամիությունն սպառել Է գործնականում բոլոր հնարավորությունները Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդունման համար, նոր սահմանափակումներ մտցնելն առանց հենց իր՝ Միության համար վնասի դժվար կլինի: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդում Է Politico թերթը՝ վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գրեթե բոլոր հնարավորություններն օգտագործվել են, եւ այժմ իրոք բարդ Է գտնել արդյունավետ միջոցներ, որոնք չեն հարվածի հենց մեզ»,- ասել Է նա՝ նշելով, որ դա բնավ չի նշանակում, թե Արեւելյան Եվրոպայից կոշտ ուղեգծի կողմնակիցները կորցնում են իրենց ազդեցությունը: Դիվանագետը հավելել Է, որ Եվրամիությունն արդեն սահմանել Է այն պատժամիջոցները, որոնք ամենից հեշտ Էր ընդունելը:

Ըստ որում մի այլ դիվանագետ, որը ներկայացնում Է Արեւմտյան Եվոպայի երկրներց մեկը, թերթին հայտարարել Է, թե ԵՄ-ն պատրաստ Է հետագայում եւս աշխատելու սահմանափակումների հարցով: «Մենք պարզորոշ ցույց ենք տվել, որ միասնական ենք եւ վճռականորեն տրամադրված այդ հարցում: Շարունակում ենք աշխատել՝ վերացնելու համար գոյություն ունեցող սողանցքերը եւ ապահովելու ընդունված պատժամիջոցների լիովին կատարումը: Մենք արդեն զգալի քանակությամբ պատժամիջոցներ ենք սահմանել: Դա ոչ մի դեպքում չի կարելի խախտել»,- ասել Է թերթի զրուցակիցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին