Սեպտեմբերի 18-ին տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում տեղի կունենան կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրություններ։
Վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրվել են համապատասխանաբար 48 և 16 թեկնածուներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ վարչության կազմը լինելու է 15 հոգուց բաղկացած՝ գործող 21-ի փոխարեն։
«Համաժողովը, իհարկե, պետք է այս որոշումը հաստատի, բայց այս հարցը քննարկվելու է։ Թե ովքեր կլինեն կազմում, դժվար է ասել, բայց անկասկած գործող վարչությունից կան կուսակցական ընկերներ, որոնք նոր վարչությունում կրկին կընտրվեն։ Անուններ չեմ ցանկանա հնչեցել, որովհետև դա կարող է քարոզչություն համարվել, ամեն դեպքում՝ բոլոր 47 թեկնածուներն էլ արժանի են իրենց անցած ուղիով, փորձով, ինտելեկտով՝ ընտրվելու նոր վարչության կազմում, որոպեսզի իրենց փորձն ու ինտելեկտը ծառայեցնեն ի շահ կուսակցության»։
Հարցին, թե ինչպես է գնահատում վարչության կազմում հայտնվելու իր շանսերը, նա նշեց, որ պետք է աշխատի այդ ուղղությամբ։
«Նախորդ վարչությունում ես կայի, իսկ գործողում չընտրվեցի, երևի չեմ արդարացրել իմ ընկերների սպասելիքները։ Հիմա եթե արդարացնեմ սպասելիքները, կտեսնեք ինձ վարչությունում, եթե չէ, ուրեմն չէ»։
Անդրադառնալով Սասուն Միքայելյանի առաջադրմանը՝ նա նշեց, որ խորքայի տարաձայնություններ վերջինիս հետ չեն եղել։
«Եղել են էպիզոդիկ բնույթի հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ և որևէ հակասություն Սասուն Միքայելյանի ու գործող վարչության անդմների հետ չի եղել։ Ես կարծում եմ, որ այո՛, Սասուն Միքայելյանը ունի լուրջ շանսեր՝ վարչությունում ընտրվելու»։
Պատգամավորի դիտարկմամբ՝ կուսակցության շարքերն համալրել ցանկացողների թվաքանակը բավական մեծ է։
«Կուսակցություն ներհոսքն անհամեմատ մեծ է, քան արտահոսքը։ Դուրս են գալիս հուտուկենտ անհատներ, ովքեր գտնում են, որ այս կամ այն պատճառով անհամատեղելի է իրենց հետագա քաղաքական գործունեությունը քաղաքական թիմի հետ։ Դրանք առանձին անհատներ են։ ՔՊ-ից մասսայաբար նման արտահոսքի չկա, փոխարենը մասսայական ներհոսք կա, և վարչությունը շատ խիստ ցանցով է անցկացնում բոլոր դիմումները, որպեսզի չունենանք միանգամից արհեստական մեծ թվաքանակ, ինչը կազդի նաև որակի վրա»։
Նշենք, որ վարչության անդամի թեկնածուներն են՝
1 Փաշինյան Նիկոլ Վովայի
2 Պապիկյան Սուրեն Ռաֆիկի
3 Սիմոնյան Ալեն Ռոբերտի
4 Հարությունյան Արայիկ Էդուարդի
5 Թորոսյան Արսեն Գևորգի
6 Պապոյան Գևորգ Հարությունի
7 Սարգսյան Տրդատ Նորիկի
8 Գաբրիելյան Վիլեն Կարենի
9 Հակոբյան Վաղարշակ Սոսի
10 Ալեքսանյան Վահագն Հովիկի
11 Խաչատրյան Արմեն Էդմոնդի
12 Դավոյան Արփինե Հրահատի
13 Աղազարյան Հովիկ Հովսեփի
14 Կոնջորյան Հայկ Արսենի
15 Փամբուխչյան Արմեն Սոկրատի
16 Ռուբինյան Ռուբեն Կարապետի
17 Հովհաննիսյան Արթուր Ղարիբի
18 Սմբատյան Արման Արմենի
19 Գաբրիելյան Սիսակ Արմենի
20 Միքայելյան Սասուն Մեխակի
21 Մաթևոսյան Համբարձում Մամբրեի
22 Սանոսյան Գնել Հենզելի
23 Հայրապետյան Մխիթար Իոսիֆի
24 Ղալումյան Վահե Վոլոդյայի
25 Սարգսյան Գարիկ Մնացականի
26 Համբարձումյան Կարեն Հովհաննեսի
27 Մանավազյան Արուսյակ Լևոնի
28 Վարդանյան Վլադիմիր Դավիթի
29 Կիրակոսյան Լիլիթ Իշխանի
30 Օհանյան Արսեն Հայրիկի
31 Հակոբյան Կարեն Գևորգի
32 Մկրտչյան Նարեկ Արշակի
33 Գրիգորյան Արմեն Վալերի
34 Դավուդյան Տիգրան Աբրահամի
35 Ասատրյան Մաթևոս Գոռի
36 Ամիրխանյան Վաղարշակ Վահանի
37 Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի
38 Գալստյան Տիգրան Գրիշայի
39 Ավինյան Տիգրան Արմենի
40 Կարապետյան Մարիա Էդվարդի
41 Նազարյան Լենա Ռաֆայելի
42 Եղոյան Արման Աշոտի
43 Բաքոյան Ռուստամ Զուրբայի
44 Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի
45 Սիմիդյան Հակոբ Կարապետի
46 Ջուլհակյան Արուսյակ Թովմասի
47 Աղաջանյան Էդուարդ Արթուրի
48 Արշակյան Հակոբ Վրեժի