Մամուլ 4 տարի առաջ - 09:42 04-02-2022

«Անգլիան Արմեն Սարգսյանի համար բնավ էլ դուրս չէ».Հովիկ Աղազարյան․ Իրավունք

Իրավունք թերթը գրում ․

«Դավադրությունների հեղինակներից» բացի, նա քաղաքական տարբեր խմբերի կողմը եւս ուղղում է մեղադրանքի սլաքներ՝ նշելով, որ՝ «Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ»: Այսքանից հետո, ի
վերջո, ո՞րն էր Արմեն Սարգսյանի հրաժարականի բուն պատճառը, ինչո՞ւ նա դա արեց դրսից: Այս հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձեց ստանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
- Առաջինը, Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ոչ թե դրսից, այլ՝ Անգլիայից: Իսկ Անգլիան Արմեն Սարգսյանի համար բնավ էլ դուրս չէ: Երկրորդ, իր բերած հիմնավորումներից եւ որեւէ մեկը չեմ համարում հիմնավոր եւ էական: Երրորդ, Արմեն Սարգսյանից նման քայլ ոչ ոք չէր սպասում, որովհետեւ ընդամենը հրաժարականից երկու օր առաջ ինքն իր աշխատակազմին հրահանգ էր տվել, որ ինչ-որ միջոցառման հետ կապված փաստաթղթեր պատրաստեն: Այսինքն, չի եղել մեկ-երկու ամիս առաջ ինչ-որ իրողություն, գործընթաց, որը կարող էր ազդել իր հրաժարականի վրա: Եթե այդքան դժգոհ էր, թող հրաժարական տար պատերազմից հետո, ընտրություններից հետո» ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին