Աշխարհի ամենամեծ և ամենահզոր տիեզերական տեսախցիկը՝ James Webb-ի տեսախցիկը, հուլիսին նկարել է Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը՝ Յուպիտերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Տեսախցիկը ֆիքսել է Յուպիտերն իր բևեռափայլերով, հսկայական փոթորիներով, լուսիններով և օղակներով։
Ինֆրակարմիր պատկերներն արհեստականորեն գունավորվել են, որպեսզի պատկերն ավելի արտահայտիչ լինի, քանի որ ինֆրակարմիր լույսն անտեսանելի է մարդկային աչքի համար։ Պատկերը ստացվել է մի քանի պատկերների համադրությամբ։
Մեծ կարմիր կետը՝ հայտնի փոթորիկ, որն այնքան մեծ է, որ կարող է կլանել Երկիր մոլորակը, սպիտակ է երևում, քանի որ այն արտացոլում է արևի լույսը։