Արտաքին 4 տարի առաջ - 23:20 19-08-2022

Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավար պետություն․ Diken-ից հեռացվել են Էրդողանի ծաղրանկարներով լուրերը

Ստամբուլի դատարաններից մեկի որոշմամբ՝ թվով տասը լուր է հեռացվել թուրքական Diken լրատվակայքից՝ անձնական իրավունքների խախտման հիմնավորմամբ։ Պատճառն այն է, որ այդ լուրերը հրապարակված են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ծաղրանկարներից մի քանիսի հեղինակը՝ բրազիլացի հայտնի արվեստագետ Կարլոս Լատուֆը, այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

«Նախկինում ասել եմ և նորից կասեմ դա։ Այն հասարակությունը, որտեղ ծաղրանկարները քրեականացված են, ժողովրդավարական հասարակություն չէ։ Եվ իհարկե Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավարություն»,-ընգծել է նա։

Նշենք, որ օրեր առաջ Youtube-ում 1 միլիոնից ավելի հետևորդ ունեցող թուրք օգտատերերից Յուսուֆ Քայաալփը ևս կանչվել էր հարցաքննության՝ Թայիփ Էրդողանի ծաղրանկարները նկարելու և անիմացիոն ֆիլմում օգտագործելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին