Ներքին 4 տարի առաջ - 17:03 19-08-2022

«Ամերիա» բանկը պատասխանել է booking.com-ում բանկային քարտերի հետ կապված խնդիրների վերաբերյալ մեր հարցմանը

Oragir.news-ն այսօր հրապարակել էր ««Ամերիա» բանկի քարտերը booking.com-ում խնդիր են առաջացնում» նյութը, որով հայտնել էինք, որ մեզ ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ կայքում նախնական վերիֆիկացիա իրականացնելը մերժվում է: Նա նաև հայտնել էր, որ փորձել են հասկանալ, թե որն է պատճառը, և պարզել են, որ քարտը կապված է ռուսական «Սբերբանկի» հետ։ Մենք տեղեկացրել էինք, որ խնդրի առնչությամբ պարզաբանում ենք խնդրել բանկի լրատվական ծառայությունից։ Ստացված պատասխանը հրապարակում ենք ստորև․

«Ի պատասխան Oragir.news կայքի ««Ամերիա» բանկի քարտերը booking.com-ում խնդիր են առաջացնում»» հրապարակման` Ամերիաբանկը ներկայացնում է պարզաբանում:

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի քարտերով օրական իրականացվում են բազմաթիվ և տարաբնույթ գործարքներ ինչպես booking.com, այնպես էլ աշխարհի տարբեր ինտերնետային կայքերով, և որևէ խնդիր առկա չէ: Միաժամանակ նշենք, որ Բանկն իր հաճախորդներից նման թեմայով չի ստացել որևէ բողոք: Ամերիաբանկը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ մեզ ահազանգած քաղաքացին նշում էր, որ կապ է հաստատել բանկի հետ և փորձել է պազաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված խնդիրը, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստացել։ «Իրենց զանգում ես, իրանց էշի տեղ են դնում, իբր չգիտեն, բայց լավ էլ տեղյակ են։ Իրենք ուղղակի թաքցնում են, չեն ուզում խոսել այն մասին, որ բանկը կապ ունի «Սբերբանկի» հետ»,-ասել էր քաղաքացին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում