Ներքին 4 տարի առաջ - 12:23 19-08-2022

«Ամերիա» բանկի քարտերը booking.com-ում խնդիր են առաջացնում

Oragir.news-ի տեղեկություններով՝ «Ամերիա» բանկի բանկային քարտերով անհնարին է դարձել գործարքներ իրականացնել համաշխարհային ճանաչում ունեցող booking.com կայքում։

Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ երբ պետք է գումար քաշել քարտից, քաշում է, բայց երբ պետք է նախնական վերիֆիկացիա իրականացնել, մերժում է: Նա նշեց, որ փորձել են հասկանալ, թե որն է պատճառը, և պարզել են, որ քարտը կապված է ռուսական «Սբերբանկի» հետ։

«Իրենց զանգում ես, իրանց էշի տեղ են դնում, իբր չգիտեն, բայց լավ էլ տեղյակ են։ Իրենք ուղղակի թաքցնում են, չեն ուզում խոսել այն մասին, որ բանկը կապ ունի «Սբերբանկի» հետ, ու Ռուսաստանի նկատմամբ իրառված պատժամիջոցները արդեն վաղուց տարածվում են նաև վեր, ընդ որում առաջին հերթին հենց բանկային համակարգի, որովհետև մեր բանկերը ռուսականների հետ»։

Oragir.news-ը պարզաբանում ստանալու համար դիմեց բանկի լրատվական ծառայություն, մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել ու խոստացան օրվա ընթացքում պարզաբանում տրամադրել։

Մենք հարցումն ուղարկել ենք, պատասխանը ստանալու դեպքում այն նույնպես կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը