Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:25 17-08-2022

Եթե խախտումները ժամանակին վերացված լինեին, ապա այս դեպքը տեղի չէր ունենա․ Հովհաննես Ավետիսյան

«Ահաբեկչության վարկածի մասին ընդհանրապես չեմ ուզում զրուցել, որովհետև ես կոնֆիդենտ չեմ այդ հարցով զրուցելու։ Ինչ վերաբերում է փաստերին, ի՞նչ ունենք․ մենք ունենք համապատասխան տեսչական մարմնի կողմից հրապարակված տեղեկատվություն, որ մեկ տարի մի քանի ամիս առաջ այդ տարածքում եղել է ստուգում, և փաստացի, ըստ իրենց տվյալների, գործել է հրավառության հետ կապված նյութերի պահեստ, և այդտեղ այդ ամեն ինչը եղել է խախտումներով»,- այս մասին Oragir.news-ին ասաց պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ եթե այդ խախտումները ժամանակին վերացված լինեին, ապա այս դեպքը տեղի չէր ունենա․ «Մենք փաստացի արդեն տեսնում ենք, որ դրանից հետո խախտումները չեն վերացել, ու շարունակել են շահագործել։ Եվ մենք կարող ենք եզրահանգել, որ այս պահին եղած տվյալներով՝ տեսչական մարմինը անպատասխանատու է վարվել՝ մասնավորապես չկասեցնելով գործունեությունը»։

Տնտեսագետն ընդգծեց՝ պետական մարմինները չեն աշխատում։ «Օրենսդրությունում հստակ պահանջներ կան, ներկայացվում է, պետք է ընդամենը պետական մարմիններն աշխատեն, գործ անեն։ Ամեն ինչ գրված է, անվտանգային պահերը հնարավոր է պահպանել, մարդիկ պետք է գործ անեն», - եզրափակեց Ավետիսյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա

Ձեզ գուցե հետաքրքրի