Ներքին 4 տարի առաջ - 12:20 17-08-2022

Աղվան Հովսեփյանը հետվիրահատական փուլում է․ Դատախազությունը կբողոքարկի՞ խափանման միջոցի փոփոխությունը

Աղվան Հովսեփյանը երեկ վիրահատվել էր, ուռոլոգիական միջամտություն է տեղի ունեցել։ Այսօր արդեն նրան տեղափոխել են պալատ։ Կարծում եմ՝ հետվիրահատական շրջանը 2 շաբաթ կտևի։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մինչև վիրահատություն անելը՝ պետք է իր շաքարը պարբերաբար չափվեր, իսկ այն ամբողջ ժամանակահատվածում չէին կարողնում շաքարը իջեցնել, միշտ բավական բարձ է եղել՝ 20-ից մինչև 28-29 բարձրացել է, անգամ աննախադեպ ցուցիչ է գրանցվել՝ մինչև 31,6։ Վերջին ժամանակահատվածում մի փոքր հնարավոր է եղել իջեցնել մինչև 17, դրանով պայմանավորված՝ հնարավոր է եղել վիրահատությունն իրականացնել։ Ճիշտ է, վիրահատության համար անհրաժեշտ էր իջեցնել ևս 15-14, բայց արդեն սպասելն անհնար էր, թեև 17-18-ը նույնպես շատ բարձր է, որովհետև նորման 4-6 է», - ասաց Ալեքսանյանը։

Անդրադառնալով բողոքարկմանը՝ փաստաբանն ասաց, որ դատախազության ներկայացուցիչները դատական նիստի ժամանակ դիրքորոշում չհայտնեցին․ «Ասացին՝ կհայտնեն, եթե համապատասխան մասնագետներին կարողանային հարցաքննել դատական նիստի ժամանակ։ Բայց դատավորը նշել էր, որ հարցը հրատապ է և բժիշկներին հարցաքննելու համար ժամանակ չկա, քանի որ անձի կյանքի վտանգ կա»։

Oragir.news-ը դատախազությունից փորձեց ճշտել՝ բողոքարկելո՞ւ են, թե՞ ոչ։ Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դատական ակտը դեռ չեն ստացել։ «Ակտը ստանալուց հետո միայն կարող ենք ասել՝ բողոքարկելու ենք, թե ոչ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով էր փոխարինել: Դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամ։

Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա