Արտաքին 4 տարի առաջ - 19:37 12-08-2022

Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ կոնֆերանսի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին։

Չավուշօղլուն հայտարարել էր, որ ոտքի վրա խոսակցություն է ունեցել Սիրիայի արտգործնախարարի հետ։ Շեշտել էր, որ «ընդդիմադիր սիրիացիների և ռեժիմի միջև խաղաղություն է պետք, և Թուրքիան կարող է աջակցել դրան»։

Ավելին՝ Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում Սիրիայի նախագահին դիմել էր որպես Բաշար Ասադ, այն դեպքում, երբ Սիրիայի կենտրոնական իշխանության հետ հարաբերությունների վատթարացումից հետո Թուրքիայի կառավարության անդամները նրան կոչում էին Բաշար Էսեդ հնչողությամբ։

Չավուշօղլուի այս հայտարարությունները հարուցել է սիրիական ընդդիմության զայրույթը։ Ընդդիմադիր խմբերը Ջարաբուլուսում և Ազազում հակաթուրքական կարգախոսներ են բղավել և այրել են «Սիրիայի ազատ բանակի» դրոշների կողքին կախված Թուրքիայի դրոշները։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին