Ներքին 4 տարի առաջ - 21:50 03-08-2022

«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Արցախի իշխանության հայտարարությանը

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

««Հանրապետություն» կուսակցությունը միանում է Արցախի իշխանության հայտարարությանը, ավելին՝ դիմում է ՀՀ իշխանությանը՝ որպես Արցախի խնդրով բանակցային կողմ, որպեսզի բացի բանավոր խորհրդակցություններից, պաշտոնական նամակով դիմեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին և ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման խնդրով: Ակնհայտ է, որ ոչ միայն Ադրբեջանը չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև չի գործում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը։ Ադրբեջանական նոր ագրեսիան ՌԴ խաղաղապահների վերահսկման գոտում է, և նրանք Ադրբեջանի հետ կիսում են այդ ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը։ 2020-2022-ի իրադարձություններն ակնհայտ դարձրին, որ ՌԴ-ն ոչ միայն չի կատարում իր խաղաղապահ առաքելությունը, այլև միայնակ խաղաղապահի կարգավիճակն օգտագործում է իբրև Հայաստանի, Արցախի, նաև Ադրբեջանի վրա ճնշման գործիք:

«Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե հայտարարել է և շարունակում է պնդել, որ մինչև Արցախի կարգավիճակի ճշտումը, արցախահայության ֆիզիկական անվտանգությունը և սեփական հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը, ոչ կողմնակալ և միջազգային խաղաղապահների տեղակայումն է և հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման