Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:42 01-08-2022

Շահութաբեր բիզնես՝ թոշակառուների հաշվին. ինչու են «Հայփոստի» բաժանմունքներում դեղատներ բացվում

Արդեն տևական ժամանակ է «Հայփոստի» Կիևյան և Բաղրամյան փողոցների վրա գտնվող մասնաճյուղերի տարածքում սկսել են գործել դեղատներ։ Դեղատների բացումը, սակայն, միանշանակ չի ընկալվել հատկապես փոստային բաժանմունքներից օգտվող թոշակառուների շրջանում։

Oragir.news-ի հետ կապ հաստատած թոշակառուները տարակուսած են, ասում են՝ ընկերությունը իրենց հաշվին նոր բիզնես է սկսել։ «Հատուկ են անում, որ մարդը թոշակը ստանա ու անգամ չհասցնի տարածքից դուրս հանել։ Առանց այդ էլ ստացածներս մի բան չէ, հիմա ստանում ենք՝ թողնում էդ դեղատանն ու դուրս գալիս։ Բայց էնպես են ներկայացնում, թե ինչ անում են՝ մեզ համար են անում, թե մեզ բարեգործություն են անում»։

Անդրադառնալով դեղատների բացմանը՝ ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ «ՀայՓոստ» ընկերությունը զարգացման ռազմավարության ներքո, որպես էկոհամակարգ, 2022թ.-ին գործարկել է «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցը՝ 0019, 0028 փոստային բաժանմունքներում, Տեսակավորման և առաքման կենտրոնում:

«Դեղատների հասանելիությունը ապահովելու նպատակով նախատեսվում է դեղատնային ցանցն ընդլայնել մարզերի ուղղությամբ»:

Նա նաև տեղեկացրեց, որ ընկերությունը գործարկել է նաև դեղերի առաքման ծառայություն։
«Կարելի է պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ մոտակա փոստային բաժանմունքում կամ նշված հասցեում՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Երևանում՝ 1 ժամվա ընթացքում»:

Աբրահամյանն ընդգծեց, որ առաքման ծառայությունը մեկ տարի առաջ է գործարկվել։ «Գիտեք, միգուցե քաղաքում, հատկապես Երևանում ապրողների համար դա այդքան էական չէ, բայց մարզերում, հատկապես հեռավոր գյուղերում ապրողների համար դա շատ մեծ նշանակություն ունի։ Նախկինում «Հայփոստը» չուներ դեղերի առաքման ծառայություն, հիմա դա շատ պահանջված ծառայություն է, հատկապես, թոշակառուների համար»։

Հատկանշական է, որ թեև շեշտվում է ծառայության սոցիալական նշանակությունը, այն որ դեղերը այդպիսով հասանելի են դառնում հատկապես հեռավոր գյուղերի բնակիչների համար, սակայն դեղատների մասնաճյուղերը բացվում են ոչ թե հենց այդ մարզերում կամ հեռավոր գյուղերում, որտեղ դեղերի հասանելիության խնդիր կա, որտեղ որոշ դեպքերում դեղատներ անգամ չկան, այլ բացվել են Երևանի կենտրոնական փողոցներում, որոնց հարևանությամբ նմանատիպ բազմաթիվ դեղատներ արդեն գործում են։ Հետևաբար, դեղերի հասանելիության խնդիր պարզապես չկա ու ընկերությունը պարզապես առաջնորդվել է եկամուտ ստանալու, շահութաբեր բիզնես անելու տրամաբանությամբ։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան