Կառավարությունը որոշել է թոշակառուների հաշվին գումար խնայել․ տնտեսագետ
copy image url

Կառավարությունը որոշել է թոշակառուների հաշվին գումար խնայել․ տնտեսագետ

Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 20:15 20-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 1-ից սկսած կենսաթոշակառուներն այլևս չեն կարողանա անկանխիկ տարբերակով կոմունալ վճարումներ կատարելուց հետվճար ստանալ, ինչը քաղաքացիների շրջանում դժգոհություններ է առաջացրել։ Կառավարությունն այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, ինչպես նաև պնդում՝ ի սկզբանե ծրագրի նպատկն այն է եղել, որ թոշակառուները հետվճար ստանան ոչ թե կոմունալ ծառայությունների դիմաց վճարելուց, այլ սնունդ գնելուց։

Oragir.News-ի հետ տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ իրականության մեջ այստեղ կոռուպցիոն ռիսկերի խնդիր չկա, պարզապես կառավարությունը որոշել է տնտեսել թոշակառուներին տրամադրվող գումարների մի մասը։ Նրա խոսքով՝ շատ հաճախ կոմունալ ծառայությունների վճարումները անում են ընտանիքի անդամները՝ այդ գումարը տալով թոշակառուին և վճարումները հենց նրանց քարտերով կատարելով։

/Սուրեն Պարսյան, տնտեսագետ/

«Ըստ իրենց՝ դա անարդար է, և այժմ որոշել են, որ թոշակառուներին կոմունալ վճարումների դիմաց առհասարակ հետվճար չտան։ Սա է իրենց ընդհանուր տրամաբանությունը։ Այո՛, լինում են դեպքեր, երբ ընտանիքում թոշակառուն իր քարտը տալիս է, որպեսզի կոմունալները դրանով վճարեն, իրեն էլ քեշով տալիս են գումարը, ինքն էլ նախընտրում է իր ծախսերը քեշով անի։ Բայց դա հիմք ընդունելն ու դրանով թոշակի բարձրացումը կտրելը, կարծում եմ ճիշտ չէ։ Թոշակառուներից շատերի համար սա դիտարկվում է որպես լրացուցիչ թոշակ, և եթե, ըստ իրենց, կոռուպցիա կա, ապա թող այդ կոռուպցիան վերացնեն, ոչ թե թոշակառուին զրկեն լրացուցիչ եկամուտից»,- ասաց նա։

Պարսյանը վերահաստատեց, որ այս ամենի նպատակը բացառապես գումար խնայելն է։ Նա հիշեցնում է՝ կառավարությունը մեծ շուքով հայտարարեց, որ թոշակառուներին 12% և առավելագույնը 6000 դրամ հետվճար են տրամադրելու, սակայն իրականում փորձում են գումարների վերաբաշխում կատարել և կոմունալների դիմաց վճարվելիք գումարների մասը կուղղեն այդ բարձրացված 2%-ը ֆինանսավորելու համար։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ այս ծրագիրը թոշակառուների շրջանում լայն տարածում չգտավ ու դրանից շատ քչերն են օգտվում՝ Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ դեռևս այն ժամանակ, երբ այս համակարգը ներդրվում էր, ինքը նշում էր, որ մեր թոշակառուներից շատերը չեն կարողանում օգտվել քարտերից, մի մասն էլ օգտվելու հնարավորություն չունի՝ հաշվի առնելով աշխարհագրությունը․

«Մասնավորապես մարզերի մեր թոշակառուներից շատերն այս ծրագրից օգտվելու հնարավորություն չունեն, քանի որ խանութներից շատերը վճարային տերմինալներ չունեն, մարզերում շատ հաճախ մարդիկ իրենց առևտուրը կատարում են իրենց հարևաններից ու ընկերներից և այս դեպքում անկանխիկ վճարելու հնարավորություն չկա։ Վերջին տվյալներով այս ծրագրից մոտավորապես 150 հազար թոշակառու ու նպաստառու է օգտվել, երբ մենք ունենք մոտ 600 հազար շահառու։

Նույնիսկ եթե կլորացնենք ու ընդունենք, որ այս ծրագրից 200 հազար օգտվող կա, ապա ստացվում է, որ շահառուների երկու երրորդն այս ծրագրից չի օգտվում։ Հատկանշական է, որ չեն օգտվում հատկապես ամենաաղքատ շրջանների թոշակառուները, գաղտնիք չէ, որ Հայաստանի մարզերում աղքատության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան Երևանում, ուստի ստացվում է, որ այս ծրագրից օգտվում եմ համեմատաբար լավ վիճակում գտնվող թոշակառուները»։

Սուրեն Պարսյանը հավելեց, որ անշուշտ բոլոր թոշակառուներն ունեն խնդիրներ ու թոշակը բավարար չէ, սակայն ստացվում է, որ այս ճանապարհով թոշակառուների շրջանում որոշակի անհավասարություն ու անարդարություն է ստեղծվում, ինչն այս պարագայում ճիշտ չէ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
23:41 Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում
08:35 Քասախցիները կրկին  փակել են Աշտարակ-Երևան մայրուղին. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի