copy image url
Միտք Ներքին 5 ամիս առաջ - 14:37 09-06-2025

Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցից մի հատված և կից գրել․

«Ռուբեն Հախվերդյանի երգերը ինձ համար մեծ արժեք ունեն, եւ, հետեւաբար, այդ երգերը ստեղծողը՝ մեծ հեղինակություն է։

Շատ կցանկանայի, որ հատկապես նա ուղիղ ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձեւ է»։

Արտիստը, երգահանը, իհարկե, պետք է խոսի ժողովրդի անունից, ներկայացնի նրան։ Այլ կերպ չի էլ լինում։
Բայց Կրթվելը նորաձեւ է շարժման նպատակներից մեկն էլ այն է, որ մենք դադարենք գնահատել մի բան, որի մասին մասին բավարար չափով տեղեկատվություն, գիտելիք եւ պատկերացում չունենք։ Մոլորություն է վստահ լինելը, թե ով գիտի՝ ինչ ասել է կրթություն, գիտի նաեւ՝ ինչի մասին է Կրթվելը նորաձեւ է շարժումը։

Ի դեպ՝ 8000 մարդ Երեւանում եւ մարզերում արդեն լսել է Կրթվելը նորաձեւ է շարժման բանախոսությունները։ Կարծում եմ՝ առավել եւս, մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ եւ միանալ այս շատ կարեւոր խոսակցությանը»։

Ձեզ գուցե հետաքրքրի