Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:30 14-07-2025

Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» արշավը դադարեցնում է, քանի որ հոգնեց կրթվելուց․ հարցում

Երևանում օրեր առաջ կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որը, սակայն, վերջինն է լինելու Աննա Հակոբյանի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը մեկնում է Չինաստան սովորելու։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցնում «Կրթվելը նորաձև է» արշավը»։

«Երևի զգաց, որ այդ արտահայտությունն անհեթեթ է, կամ էլ՝ հոգնեց կրթվելուց։ Նո՞ր է գլխի ընկել, որ կրթվելը նորաձև է»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ Աննա Հակոբյանին է պետք կրթվել, իսկ Հայ ժողովուրդը մշտապես կրթված է եղել։

«Աննա Հակոբյանը զգացել է, որ ժողովուրդը կրթված է, դրա համար էլ դադարեցրել է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։