Երևան +14°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:18 31-07-2022

Ռուսաստանը համաձայնել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի փորձագետներին ցույց տալ Ելենովկայի ճամբարը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվան Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների մահվան վայրում գտնվող ճամբար է հրավիրում ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ դա արվում է «Ելենովկայի քննչական մեկուսարանի վրա կատարված հարձակման օբյեկտիվ քննություն իրականացնելու շահերից ելնելով»։

Սա իրադարձությունների վիճելի վարկած է, քանի որ ուկրաինական կողմը հերքում է, որ ինքը ռազմագերիների ճամբարին հարված է հասցրել։