ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան լուրը ցավալի էր բոլորի համար։ Այն, որ Արթուր Գրիգորյանը ուղի է հարթել, օգնել սկսնակ արտիստներին հայտնի դառնալու ճանապարին, գաղնիք չէ։
Այսօր Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արթուր Գրիգորյանին նվիրված «Երեկ, այսօր և հավերժ» խորագիրը կրող համերգը, որին մասնակցում էին հայտնի երգիչ երգչուհիները՝ կատարելով Արթուր Գրիգորյանի երգերը։
Oragir.news-ը զրուցել է երգիչ Անդրեի հետ. «Իր գնահատականն այլ էր, հանդիսատեսի գնահատականը՝ այլ, և խստությունն այլ էր, որովհետև նա միշտ ճիշտ ուղու վրա էր դնում, թե որտեղ ենք սխալներ արել։ Ամեն բան իր հսկողության տակ էր։ Իսկապես շատ տխուր է առանց նրա, բայց մենք պետք է իր ստեղծագործությունները շատ երգենք։ Այսօր նա կա մեզանով»։
Մանրամասն՝ տեսանյութում։