Կյանքը՝ 4-րդ-ի «դ»-ում…
copy image url

Կյանքը՝ 4-րդ-ի «դ»-ում…

Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:09 28-07-2022
Դասակարգման սահմանված կարգը, չնայած ակնառու կողմնապահությանը, ցայսօր էլ պահպանվում է: Խոսքը վերաբերում է դպրոցական դասարանների ձևավորման խորհրդային սկզբունքին: Անաչառության ու համամասնության պահպանման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում՝ հիշյալ դասարաններում պիտի որ ներառվեին թե՛ ուժեղ՝ սովորելու հակում ունեցող, թե՛ թույլ՝ ուսման հանդեպ հատուկ հետաքրքրություններ չդրսևորող աշակերտները: Սակայն ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով՝ դասարաններ սկսեցին ձևավորել սելեկցիոն սկզբունքով՝ բացառապես «առաջանցիկությունը» ցուցիչ ընդունելով: Հենց այդ տրամաբանությամբ էլ դպրոցներում ձևավորվեցին առաջադիմության առումով լավից վատը գնացող՝ Ա, Բ, Գ,Դ, տարրական դասարաններում անգամ՝ Ե կարգի դասարաններ… «Տուգանային գումարտակի» համարում ունեցող Դ և Ե կարգի դասարանների աշակերտների հանդեպ դրսևորվող վերաբերմունքն էլ էր խիստ խտրական: Այդ դասարաններում ընդգրկված աշակերտները, ժամանակի ընթացքում հասկանալով իրենց «կաստայական պատկանելությունը», սկսեցին իրենց պահել հանրահայտ «ՇԿԻԴ» հանրապետության «բնակիչների» պես…Դարձան կռվազան ու սկսեցին խորթ աչքով նայել «բարձր կաստայի» ներկայացուցիչներին: Մինչդեռ կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե ուսումնառության առումով ցանկալի մակարդակ չունեցող, անուղղելի դիտարկվող ու դժվար դաստիարակվող երեխաներով սկսեին զբաղվել հմուտ, շրջահայեցությամբ առանձնացող մանկավարժները… Իսկ դա, ինչպես ասում են, «օծյալներին» կրթող «մանկավարժների» ծրագրերի մեջ ամենևին էլ չէր մտնում:

Հետահայաց նախաբանի շարժառիթը մեր երկրի հանդեպ դրսևորվող նույնատիպ, խոստովանենք՝ տմարդի մոտեցումն է, մեր փոխարեն մեր ապագան որոշելու՝ այլոց կողմից դրսևորվող մարմաջը: Ճիշտ և ճիշտ տան փոքրերի հանդեպ դրսևորվող մոտեցման նման, որոնց շարունակում են մարդատեղ չդնել՝ ընդամենը փոքր լինելու, նրանց «խերը» չտեսնելու պատճառով: Ծնողները, ավագ քույր ու եղբայրները նրանց մշտապես անտեսում են՝ համարելով անխելք, ինքնուրույն որոշումներ կայացնելու անունակ: Իսկ այդպե՞ս է իրականում: Հարկավ՝ ոչ:

Ներկա պահին ճիշտ նույնպիսի վարք է դրսևորում Հայաստանի ռազմավարական «գործընկեր» Ռուսաստանը, ով իրեն իրավունք է վերապահում մեր փոխարեն՝ իրեն ձեռնտու տարբերակով այս կամ այն հարցի առիթով վճիռներ կայացնել: Թեպետ անկեղծ լինելու դեպքում պիտի խոստովանենք, որ նրան այդ իրավունքը տվել են հենց մեր հայրենակիցները, իշխանության ղեկին հայտնված մարդիկ, նրանք՝ ում հենց Ռուսաստանն է իշխանության բերել: Նա բերում է, նա էլ իրեն իրավունք է վերապահում որոշել, թե որ «դասարանում» պիտի վերջիններս տեղավորվեն: Սառը պատերազմի տարիներին, օրինակ, սահմանային համարվող միութենական հանրապետությունները հայտնի պատճառներով ընդգրկված էին առաջնակարգ «դասարաններում», մինչդեռ հիմա՝ օրըստօրե թուլացող Ռուսաստանի «ջանքերով» վերջիններս հայտնվել են ետնապահների դերում: ԽՍՀՄ-2-ի «իդեա ֆիքս»-ով տառապող Ռուսաստանը անասելի խանդով է վերաբերում նախկին «տնեցիների» քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անթաքույց ցանկությանը: Ավելին, ի հեճուկս Ռուսաստանի՝ երկրի զարգացմանը միտված բարեփոխումներին զուգահեռ, մեզ պարբերաբար քաղաքակիրթ աշխարհին անդամակցելու, նրա մասը դառնալու առաջարկներ են արվում: Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս պիտի ընդունվեր այս ամենը «դասղեկի» կողմից՝ քեզ իր սեփականությունը համարող, իրեն ավատատիրոջ պես պահող, արդեն երկու հարյուր տարուց ավելի հոգաբարձու ներկայացող երկրի կողմից: Երկիր, ում համար ստրկական հավատարմությունն է միակ ընկալելին: Իրեն հատուկ խանդով, տեր լինելու փաստը շեշտող զոռբայությամբ, նա իր ենթակայության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցներով փորձում է մրոտել ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առնչվող ամեն ինչ՝ անսասան պահելու համար ճահիճը, ամենակուլ ճահիճը: Ավատատիրությանը բնորոշ կենսակերպով նա պարսեկներով հետ է մնում քաղաքակիրթ աշխարհից: Սա դեռ ոչինչ, բայց երբ փորձում է իր մոտ հաստատված կարգը բարձր դասել մյուսներից, սա արդեն զավեշտի է նմանվում: Դա էլ դեռ ոչինչ, իսկ երբ այդ ամենը գովազդում է մեր ազգակից, այն էլ ընդդիմադիր ներկայանալ փորձող տեսակը, սկսում ես պարզորոշ հասկանալ ու ընկալել՝ քեզ 4-րդ-ի «դ»-ում տեղավորելու և քաղաքակիրթ մեթոդների կիրառման փոխարեն «ֆալախկայով» կրթելու խերը…

*(Школа социально-индивидуального воспитания имени Достоевского (ШкИД )

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
20:53 Մի քանի վայրկյան․ ինչպես են գողանում Hyundai Elantra–ի հայելիները