Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:00 28-07-2022

Կարմիր Շուկայի դեպքում չեմ բացառում, որ ճանապարհը վերցնելու խնդիր է դրված․ Հայկ Նախապետյան

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո 1,5-2 տարի է անընդհատ փորձում է վերցնել Կարմիր Շուկայի ճանապարհը, ես չեմ բացառում, որ այս կրակոցները այդ տրամաբանության մեջ լինեն։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն՝ անդրադատնալով այսօր Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ ադրբեջանական զինուժն բացած անկանոն կրակահերթերին։

«Ադրբեջանի համար սա կարևոր ստրատեգիական ճանապարհ է, բնականաբար, նաև մեզ համար։ Այդ ճանապարհը մեր վերահսկողության տակ է, ու իրենք փորձում են այդ վերահսկողությունը մեզանից խլել։
Կարմիր շուկայի ընտրությունը պատահական չէ, եթե այլ բնակավայրի մասին խոսք լիներ՝ ես կարող էի մտածել, որ այդ հատվածում պարզապես թեթև սադրանք լինի, բայց Կարմ իր Շուկայի դեպքում չեմ բացառում, որ ճանապարհը վերցնելու խնդիր է դրված»։

Նա ընդգծեց, որ նախորդ անգամ այդ տարածքում կրակոցներից հետո՝ հայկական կողմը բարձրունքներ կորցրեց։

«Այդ բարձրունքները վերցնելով իրենք հսկում են Ասկերանը, այսինքն, այդտեղից Ասկերան շատ հեշությամբ կարող են մտնել, իսկ Ասկերան մտնելուց հետո դեպի Ստեփանակերտ կես քայլ է։ Մեկ ռազմական գործողություն և կմտնեն Ստեփանակերտ։ Ադրբեջանցիները հավակնում են վերցնել այդ ճանապարհը, չի բացառվում, որ այդ կարկոցները որոշակի նախապատրաստական լինի, որ ռազմական գործողություն լինի, բայց այդ ռազմական գործողությունը ռուս խաղաղապահների ներգրավմամբ է լինելու։ Եթե որոշակի գործընթացներ լինեն ու շարունակվեն, ապա ցավոք՝ այդ գնահատականները ճիշտ դուրս կգան։ Այսինքն, տեսնում ենք, որ այն ամենին, ինչին չեն կարողանում հասնել բանակցություններով, փորձում է դրան հասնել սադրանքներով, ուժի գործադրմամբ՝ ներառյալ նաև Թուրքիայի ներգրավմամբ»։

Փորձագետը նաև հորդորեց գործընթացները ամբողջական տեսնելու և հասկանալու համար դիտարկել տարածաշրջանային զարգացումները։

«Հորդորում եմ նայել Իրաքում տեղի ունեցող գործընթացներին։ Այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում՝ կատարվեց Թեհրանում հանդիպումից հետո, որտեղ Իրանը և Ռուսաստանը Թուրքիային փորձեցին որոշակի զսպաշապիկ հագցնել։ Այդ զարգացումներից չի կարող անմասն մնալ նաև Հարավային Կովկասը, որովհետև նույն պետությունների շահերի բախումը տեղի է ունենում նաև Հարավային Կովկասում, ներառյալ Արցախում։
Իսկ պատերազմի ժամանակ, եթե մի ուղղությամբ հակառակորդներից մեկը կարողանում է առաջխաղացում ունենալ, մյուսը փորփում է հակակշռել համառակոդի առաջխաղացումը այլ վայրում ունեցած առաջխաղացմամբ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին