Ներքին 4 տարի առաջ - 17:45 27-07-2022

Ազգությամբ հայի կամ ՀՀ քաղաքացու տուժած լինելու վերաբերյալ որևէ ահազանգ չենք ստացել. պարզաբանում ԱԳՆ-ից՝ Սոչիում ջրհեղեղի մասին

Կիրակի օրը արտակարգ դրություն է հայտարարվել Մեծ Սոչիի ողջ տարածքում։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին իր Telegram ալիքում։

«Իրավիճակը շատ լուրջ է»,- գրել է քաղաքապետը։ Նրա խոսքով՝ ամենաշատը տուժել է քաղաքի կենտրոնական թաղամասը։

«Սոչիի նորագույն պատմության մեջ այս մասշտաբի միջադեպ հանգստավայրի այս հատվածում երբեք չի եղել»,- ասել է քաղաքապետը։ Նա նաև հայտնել է, որ մի կին է զոհվել։ Փրկվածների թվում 10 երեխա կա։ Կոպայգորոդսկու խոսքով՝ «վերջին երեք օրվա ընթացքում տարերքները ավերածություններ են առաջացրել քաղաքի բոլոր տարածքներում»։ Սոչիում աղետի հետևանքները վերացնում է ավելի քան 1000 մարդ, ներգրավված են արտակարգ փրկարարական ջոկատների ուժերն ու միջոցները։ Միջգերատեսչական օպերատիվ շտաբը, ինչպես նշել է քաղաքապետը, աշխատում է շուրջօրյա և այս ռեժիմում կմնա այնքան ժամանակ, մինչև որ «քաղաքում ոչինչ չհիշեցնի անցյալի աղետը»։

Բանն այն է, որ ՌԴ Սոչի քաղաքը գրեթե ամենահայաշատ քաղաքներից մեկն է, իսկ մենք, հասկանալու համար, թե այնտեղ բնակվող մեր հայրենակիցներից ջրհեղեղի և եղանակային վատ պայմանների պատճառով տուժել են արդյոք, թե՝ ոչ, Oragir.news-ը փորձեց ճշտել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից, ով այդպես էլ չկարողացավ պատասխանել մեր հարցին. «ՀՀ քաղաքացիների մասով ճշտեմ՝ կասեմ։ Ի՞նչն է շտապ»։

Իսկ ԱԳՆ թեժ գծի աշխատակցուհին մեզ հետ զրույցում հայտնեց. «Ազգությամբ հայի կամ ՀՀ քաղաքացու տուժած լինելու վերաբերյալ որևէ ահազանգ չենք ստացել, ու շուտով առավել մանրամասն ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն կտեղադրի։ Եկեք սպասենք այդ հայտարարությանը, եթե ոչ այսօր, ապա արդեն վաղը կլինի»։

Փաստորեն, ԱԳՆ-ն այդքան էլ «չի տիրապետում» իրավիճակին, իսկ ՀՀ քաղաքացիները Սոչիում բնակվող իրենց հարազատների մասին պաշտոնական տեղեկություն իմանալու համար ստիպված են սպասել ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնական տեղեկությանը։


Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան