Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:23 27-07-2022

Հայաստանի տնտեսական ակտիվության 11,8% աճն ունի էական ռիսկեր. Վարդան Արամյան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու և կորցնելու է տնտեսական պոտենցիալը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանին․«Արժույթի Միջազգային Հիմնադրամը երեկ հրապարակեց Գլոբալ Տնտեսության Հեռանկարների հուլիսյան կանխատեսումները։ «Մռայլ և ավելի անորոշ - Gloomy and More Uncertain», ահա այսպես է կոչել նոր տնտեսական իրավիճակը, որի ներքո տնտեսական աճի իր կանխատեսումները վատացրել է՝ ապրիլյան կանխատեսումների համար։ Ընդ որում ԱՄՀ-ն կարծում է, որ 2023թ-ը ավելի թույլ տարի է լինելու՝ հիմանակնում պայմանավորված ներկայիս գործոնների լագային էֆֆեկտով (Չինաստանում քովիդ-ի համավարակ, անշարժ գույքի շուկայի խնդիրներ և տնտեսության թուլություններ, տրասպորտային խնդիրներ, էներգակիրների դեֆիցինտ և գների աճ, բարձր գնաճ և այլն) և հատկապես աշխարհի ԿԲ-ների տոկոսադրույքների ագրեսիվ աճերի արդյունքում։
Այսպես՝ աշխարհի տնտեսական աճը 2022 և 2023թթ-ին վատացրել է -0,4 և -0,7 տոկոսային կետերով, սահմանելով 3,2% և 2,9%: ԱՄՆ, Եվրոպա և Չինաստանի տնտեսություններում կանխատեսումների պատկերը հետևյալն է՝
.ԱՄՆ - 2022-ին 2,3%, 2023-ին 1,0%, վատթարացումները համապատասխանաբար -1,4 և -1,3 տոկոսային կետ
.ԵՄ - 2022-ին 2,6%, 2023-ին 1,2%, վատթարացումները համապատասխանաբար -0,2 և -1,1 տոկոսային կետ
.Չինաստան - 2022-ին 3,3%, 2023-ին 4,6%, վատթարացումները համապատասխանաբար -1,1 և -0,5 տոկոսային կետ։
Հետաքրքրական է, որ ՌԴ-ի տնտեսական աճի կանխատեսումները 2022թ-ի համար բարելավել է, սակայն վատացրել 2023թ-ի համար․
ՌԴ - 2022-ին -6,0%, 2023-ին -3,5%, բարելավումը համապատասխանաբար 2,5 տոկոսային կետ և վատթարացումը -1,2 տոկոսային կետ։
Փաստացի ՌԴ տնտեսության համար կուտակային երկու տարիների համար աճը բարելավել է և սա հերթական փաստարկն է լինելու Եվրոատլանտիկ բլոկի կողմից կիրառվող սանկցիաների ջատագովների օպոնենտների համար, որ սանկցիաները ցանկալի արդյունք չեն տալիս․ փաստացի ավելի շատ վնասում են Եվրոատլանտիկ բլոկի տնտեսություններին, քան ՌԴ-ին։
Ինքս կարծում եմ որ կարճաժամկետում թերևս կարելի է դա ասել (թեև ամեն դեպքում ՌԴ-ում անկում է կանխատեսում ԱՄՀ-ն), սակայն երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու և կորցնելու է տնտեսական պոտենցիալ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գլոբալ զարգացումները և այս կանխատեսումներն ամրացնում են իմ այն փաստարկները, որ ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր. այն հիմնականում արտածին գործոնների՝ այցելուների աճի և ֆինանսական ներհոսքի արդյունք է, և երբ դրանք թուլանան կամ կանգ առնեն, մեր տնտեսությունը բախվելու է էական դժվարությունների հետ։ Ե՞րբ է դա լինելու դժվար է ասել (6 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո), քանի որ այն ուղղակի առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց որ ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ դա

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել