Ներքին 4 տարի առաջ - 15:27 25-04-2022

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 9.6 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-մարտին 9.6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվար-մարտի նկատմամբ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ ավելացել է 3.1 տոկոսով:

Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2022-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 6.2 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մարտին 2021-ի մարտի նկատմամբ ավելացումը կազմել է 7.6 տոկոս:

Հայաստանում 2022 թվականի հունվար-մարտին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 22.2 տոկոսով:

2022 թվականի հունվար-մարտին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-մարտի համեմատ աճել է 7.8 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մարտին 2021-ի հունվար-մարտի համեմատ աճել է 11.3 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 38.5 տոկոս աճ: 2022 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 26.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 45.6 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտ ամիսներին կազմել է 486.40 դրամ:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը