Լաչինում կոմբայնի կողաշրջման հետևանքով երկու մարդ է զոհվել
copy image url

Լաչինում կոմբայնի կողաշրջման հետևանքով երկու մարդ է զոհվել

Արտաքին 2 տարի առաջ - 13:11 25-07-2022
Լաչինի շրջանում հացահատիկահավաք կոմբայն է շրջվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Report-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ի կիրակի երեկոյան, Գյուլաբիրդ գյուղում։ Դաշտում աշխատող Claas-630 հացահատիկահավաք կոմբայնը, որի ղեկին եղել է Գերանբոյի շրջանի 53-ամյա բնակիչ Մուշֆիգ Ալիևը, շրջվել է։

Արդյունքում Գյանջայի 32-ամյա բնակիչ Քազիմ Աբասովը և Սամուխի շրջանի 43-ամյա բնակիչ Յուսիֆ Աբիշովը, որոնք գտնվել են կոմբայնի խցիկում, տեղում մահացել են։ Վարորդը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն։