Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 20:37 21-07-2022

Իտալիայում տղամարդը մահացել է «վտանգավոր սեռական խաղերի ժամանակ»


Բրիտացի տղամարդը մահացել է Իտալիայում՝ ընկերուհու հետ «վտանգավոր սեռական խաղերի» ժամանակ, գրում է Daily Star-ը։
40-ամյա զբոսաշրջիկին մահացած են գտել Ֆլորենցիայում, չորս աստղանի Continentale հյուրանոցի համարում։
Նրա 43-ամյա ընկերուհին դիմել է սպասուհուն՝ օգնության խնդրանքով։

Ժամանած բժիշկները հաստատել են տղամարդու մահը, կնոջ մարմնի վրա նույնպես բազմաթիվ կտրվածքներ ու կապտուկներ են եղել։ Ըստ պարբերականի՝ նա այժմ հիվանդանոցում է գտնվում ծանր, բայց կայուն վիճակում։

Մահացած տղամարդու մարմնի վրա նույնպես բազմաթիվ կտրվածքներ, կապտուկներ և այլ վնասվածքներ են եղել։
Ոստիկանությունից հայտնել են, որ երկուսի վնասվածքներն էլ նմանատիպ են։

Հյուրանոցի այցելուները նախորդ օրը բողոքել են տնօրինությանը զույգի սենյակից հնչող ճիչերի և հարվածների ձայներից։

Հետաքննությունը կատարվածի երկու հիմնական վարկած ունի՝ վիճաբանություն սիրահարների միջև և «սեռական խաղ, որը վատ ավարտ է ունեցել»։ Նրանք հակված են երկրորդ տարբերակին։