Ներքին 2 տարի առաջ - 12:15 19-11-2023

Գեղարքունիքում 46-ամյա տղամարդը գազի բալանով փչել է տրակտորի կցորդիչի անիվը, անիվը պայթել է, տղամարդը՝ մահացել. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կցորդիչի անվները պայթելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Վարդենիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 46-ամյա Սլավիկ Ս.-ն մեքենայի գազի բալոնով փչել է իրեն պատկանող տրակտորի կցորդիչի անիվը, ինչից անիվը պայթել է, ու անվահեծը դուրս է թռել ամրանի վրայից՝ հարվածելով Սլավիկ Ս.-ին:

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը