Արտաքին 4 տարի առաջ - 23:20 20-07-2022

Բուլղարիան գազ կխնդրի Ադրբեջանից

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ կայցելի Ադրբեջան՝ բանակցություններ վարելու գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ՝ եվրոպական երկրներում էներգետիկ ճգնաժամի ֆոնին, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Բուլղարիայի ազգային ռադիոյին (BNR):

«Ողջ Եվրոպայում գազի ճգնաժամը փաստ է։ Ուստի, ես մտադիր եմ առաջիկա օրերին մեկնել Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ՝ շարունակելու գազի մատակարարումների ավելացման հարցի քննարկումը։ Մենք ԵՄ երեք երկրներից մեկն ենք, որոնց իրականում հասանելի է գազի այս էժան և անվտանգ ռեսուրսը»,- պարզաբանել է Բուլղարիայի վարչապետը։

Ապրիլի վերջին «Գազպրոմը» հրաժարվել էր գազ մատակարարել Բուլղարիայի «Բուլգարգազ» ընկերությանը, քանի որ նրանք հրաժարվել էին ռուբլով վճարել էներգակիրի մատակարարումների համար։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան