Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:51 27-10-2023

ՏԿԵ փոխնախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո: Այս մասին Վարդանյանն ասել է նախօրեին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում։

«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրամատակարարումների դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից: Եվ այդ ժամանակ մենք սկսեցինք նոր գազատարի շինարարություն Վրաստանի տարածքով՝ մեր երկիր գազ հասցնելու համար։ Խորհրդային ժամանակներում մենք մեր գազը ստանում էինք Ադրբեջանից՝ Ադրբեջանից երեք հսկայական խողովակաշարերի միջոցով, և այժմ կարող ենք վերականգնել դրանք, եթե այլևս քաղաքական խնդիրներ չլինեն մեր երկրների միջև»,- ասել է նա։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, և երկու երկրները կկարողանան համագործակցել ու դիվերսիֆիկացնել էներգահամակարգերը, ինչպես դա արել են նախկինում։

Վարդանյանը նաև ասել է, որ Հայաստանը տարածաշրջանի կենտրոնում է, հետևաբար՝ արևելյան և արևմտյան հարևանների հետ սահմանների բացումը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը կարող է դերակատարում ունենալ Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումներում, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտահանել երկու երկրներ:

Հակոբ Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանով է ամենակարճ ճանապարհը ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև՝ Վրաստանի և Իրանի միջև:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան